Մարությանը՝ իրեն ավագանուց հեռացնելու մասին
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը այնպիսի արհավիրքներ է բերել Հայաստանի և հայ ժողովրդի գլխին, որ Երևանի ավագանու ընդդիմադիր անդամներից 5–ին հեռացնելը ամենափոքր միջադեպերից մեկն է։ Այս մասին Երևանի ավագանու նիստը լքելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանը։
«Իշխանությունն ավագանու նիստերին գալիս է և ընդամենը դակում վերևից իջեցրած հրամանները։ Վստահ եմ՝ իրենցից շատերը գաղափար էլ չունեն, թե ինչի համար են քվեարկում, ինչ հետևանքներ պետք է ունենա»,–ասաց նա։
Մարությանն ընդգծեց, որ օրինակ, կարմիր գծերի վճարը թանկացնելուց հետո Երևանը բեռնաթափելու մասով ոչինչ տեղի չի ունեցել։ Նա շեշտեց, որ չի ճանաչում գեթ մեկ մարդու, որ այս որոշումից հետո իր մեքենան թողել է տանը և տրանսպորտից է օգտվում։
«Նրանք առանց նորմալ հանրային տրանսպորտ ապահովելու թանկացում կատարեցին, կոնկրետ թալան»,–ասաց նա։
Մարությանն ընդգծեց, որ այս որոշումով կրկին քաղաքապետարանը հարվածեց սոցիալապես անապահով խավին։
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան՝ Ադրբեջանի կողմից ԼՂ-ում հուշարձանների ոչնչացման մասին
Ռուսաստանի Դաշնությունը և Հայաստանը մնում են դաշնակիցներ, Մոսկվան ակնկալում է, որ Երևանը դա հաշվի կառնի։ Այս մասին...
«Խաղաղության պայմանագրի տեքստում կա մի համաձայնեցված հոդված». Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նոր սահմանադրություն ընդունման մասին իր հայտարարություններին։Նա շեշտել է, որ այդ...
«Հայոց պատմությունը պետականության չգոյության պատմություն է». Փաշինյան
«Հայոց պատմությունը պետականության չգոյության պատմություն է՝ պետականություն ունենալու դրվագներով, իսկ Հայաստանի պատմությո...
Վարչապետի խոսքը մանիպուլատիվ կերպով կտրվել է կոնտեքստից և շրջանառվել. Նազելի Բաղդասարյան
Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակել...