Վարչապետի խոսքը մանիպուլատիվ կերպով կտրվել է կոնտեքստից և շրջանառվել. Նազելի Բաղդասարյան
Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է Նիկոլ Փաշինյանի՝ փետրվարի 7-ին Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հնչեցրած խոսքի տեսագրությունն՝ ընդգծելով, որ այն մանիպուլատիվ կերպով կտրվել էր կոնտեքստից ու շրջանառվել:
«Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը լրատվամիջոցներից մեկը մանիպուլատիվ կերպով կտրել էր կոնտեքստից եւ լուսապատկերի տեսքով արագ շրջանառել։
Պահը բնականաբար բաց չէին թողել «կարկառուն փորձագետները»՝ շարունակելով անհիմն մեկնաբանությունների շարքը։
Կարճ ժամանակ անց լրատվամիջոցը հայցելով ընթերցողների ներողամտությունը՝ շտկել էր սեփական սխալը, թեեւ չէր ջանացել նույն ինտենսիվությամբ լուրը շրջանառել ու հասանելի դարձնել սոցիալական ցանցերում»,- ասված է մամուլի քարտուղարի գրառման մեջ:
Ամբողջական տեսանյութը:
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան՝ Ադրբեջանի կողմից ԼՂ-ում հուշարձանների ոչնչացման մասին
Ռուսաստանի Դաշնությունը և Հայաստանը մնում են դաշնակիցներ, Մոսկվան ակնկալում է, որ Երևանը դա հաշվի կառնի։ Այս մասին...
«Խաղաղության պայմանագրի տեքստում կա մի համաձայնեցված հոդված». Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նոր սահմանադրություն ընդունման մասին իր հայտարարություններին։Նա շեշտել է, որ այդ...
«Հայոց պատմությունը պետականության չգոյության պատմություն է». Փաշինյան
«Հայոց պատմությունը պետականության չգոյության պատմություն է՝ պետականություն ունենալու դրվագներով, իսկ Հայաստանի պատմությո...
Հայկ Մարությանին զրկեցին մանդատից
34 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ Երևանի ավագանին «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանին զրկեց...