Տրանսպորտային սակագնային պլանից ամենաշատը տուժելու են տրոլեյբուսից օգտվող ուղևորները․ Աբգարյան
Քաղաքապետարանի առաջարկվող տրանսպորտային սակագնային պլանից ամենաշատը տուժելու են տրոլեյբուսից օգտվող ուղևորները։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը։
«Ինքս էլ այդ խմբում եմ, քանի որ յուրաքանչյուր օր աշխատանքի եմ գնում և այնտեղից վերադառնում տրոլեյբուս+մետրո ձևաչափով։
Մեզ հետ ունեցած հպանցիկ զրույցի ժամանակ ասվել էր, որ տրոլեյբուսի ուղեվարձը չի կարող նախկինի պես 50% էժան լինել, քանի որ նոր էլեկտրոնային համակարգը դա թույլ չի տալիս։ Իսկ տրոլեյբուսով երթևեկողները լավ գիտեն, որ տրանսպորտի այդ տեսակը նաև սոցիալական հարց էր լուծում ...
Այս վատ մտածված սակագնային «բորշչը» տապալել է պետք։
Նոր համակարգի մշակումը պահանջում է շատ ավելի լայն շերտերի հետ քննարկումներ, բազմակողմ ուսումնասիրություններ, այլ ոչ հապճեպ նախագծերի դակում»,-գրել է նա։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում տրանսպորտի սակագինը կփոխվի։
Նմանատիպ հոդվածներ
Ինչին է ուղղված միասնական տոմսային համակարգի նախագիծը. փոխքաղաքապետը պատասխանում է
Միասնական տոմսային համակարգի ներդրմանն ուղղված նախագծի քննարկումը փետրվարի 13-ի օրակարգում է, բաց ենք առաջարկների համար։...
ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին նախազգուշացնում է չայցելել ՀՀ մի քանի շրջաններ
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն այսօր՝ փետրվարի 2-ին, նախազգուշացում է հրապարակել, որով հորդորում է դեսպանատան աշխատակիցներ...
Վրաց-հայկական սահման տանող ճանապարհին տրանսպորտային նոր սահմանափակումներ են մտցվել. ԶԼՄ
Վրաց-հայկական սահման տանող ճանապարհին տրանսպորտային նոր սահմանափակումներ են մտցվել: Այս մասին հայտնում է Sputnik Georgia...
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով փետրվարի 12-ից՝Սահակ Պարթև - Սիլիկյան 4-րդ փ․Ն...