Նախագահը ստորագրեց 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին օրինագիծը

ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հանրապետության նախագահը ստորագրել է իմ կողմից ներկայացված և ԱԺ կողմից ամբողջությամբ ընդունված օրենքի նախագծերի փաթեթը, ըստ որի.

Առաջին՝ 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիները կարող են օգտվել սույն կետերից որևէ մեկից և ազատվել քրեական պատասխանատվությունից։


1) զինվորական ծառայություն անցնել 24 ամիս ժամկետով,

2) զինվորական ծառայություն անցնել 12 ամիս ժամկետով և վճարել 2.5 միլիոն դրամ,

3) զինվորական ծառայություն անցնել 6 ամիս ժամկետով և վճարել 5 մլն դր,

4) զինվորական ծառայություն անցնել 1 ամիս ժամկետով և վճարել 8 մլն դր,

5) զինվորական ծառայության փոխարեն վճարել 15 մլն դր:


Երկրորդ՝ 27 տարին լրանալուց հետո ՀՀ քաղաքացիություն ստացող արական սեռի անձինք պարտավոր են ծառայել 1 տարի ժամկետով կամ ՀՀ պետական բյուջե վճարել 2.5 միլիոն դրամ։


Երրորդ՝ 27 տարին լրանալուց հետո զինվորական հաշվառման կանգնած քաղաքացիները նույնպես պարտավոր են ծառայել և կամ վճարել համապատասխան գումար»։

Քաղաքականություն