«Հայաստանում ոսկու ձուլակտոր չի արտադրվում». Վահան Քերոբյան
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱԺ-ում հայտարարել է, թե կառավարության վարած տնտեսական քաղաքականությունը մոտեցնում է նախանշված թիրախին` ապրանքների ու ծառայությունների արտահանման ցուցանիշը հասցնել ՀՆԱ-ի 60%–ին։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նախարարին հարցրել է՝ Հայաստանում ձուլակտորներ արտադրվո՞ւմ են․
«Ինչպե՞ս ստացվեց, որ երկրում, որտեղ գյուղատնտեսությունը և արդյունաբերությունը տարեկան կտրվածքով 1,2 ու 4,5%–ի չափով են աճել, հանկարծ արտահանումները մեծացան, ինչպե՞ս եղավ, որ ադամանդների արտահանումը 660 միլոն դոլարի կարգի դարձավ»,- հարցրել է Խաչատրյանը:
Վահան Քերոբյանն էլ պատասխանել է, որ Հայաստանում ոսկու ձուլակտոր չի արտադրվում։ Ինչ վերաբերում է ոսկու հանքերին, Քերոբյանը նշել է, որ այնտեղ անմշակ ոսկի է արտահանվում. «Դա Հայաստանում դեռևս վերջնական ստանդարտի ոսկու ձուլակտոր չի դառնում, բայց այդ ուղղությամբ աշխատում ենք ու, հավանական է, կունենանք նորություններ»։
Քերոբյանը տեղեկացրել է, որ Հայաստանում մոտ 10 ընկերություն կա, որ զբաղվում է ոսկու, պալադիումի ու պլատինի արտաքին առևտրով:
Նմանատիպ հոդվածներ
Պուշկինի թունելը հոսանքազրկվել է
Փետրվարի 6-ին՝ ժամը 09։45 դրությամբ‚ Լոռու մարզի Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգ...
Եթե չանցնեն կանխարգելիչ հետազոտությունները, առողջապահական փաթեթները կսառեցվեն. Ավանեսյան
Անձիք, որոնք չեն անցնի կանխարգելիչ հետազոտությունները, սկրինինգները նրանց առողջապահական փաթեթները կսառեցվեն, մինչև որ չա...
Զինծառայող Արթուր Գրիգորյանի այրված դին գտել են կրակը մարելուց հետո. ՔԿ
Հրդեհի և 39-ամյա պահեստազորային Արթուր Գրիգորյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հոդվածով։...
Երևանի կենտրոնում կիրակի օրերին մեքենաներն անվճար կկայանվեն
Երևանի ավագանին ընդունեց մայրաքաղաքի վճարովի ավտոկայանատեղիներում կիրակի օրերին կայանելու համար արտոնություն կիրառելու ն...