Տղամարդը հայտնել է, որ իր 2 տղաներին առևանգել են ու պատրաստվում են վաճառել նրանցից մեկի երիկամը
Հունվարի 30-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նաիրիի բաժին է դիմել 64-ամյա մի տղամարդ և հայտնել, որ Երևան քաղաքի բնակիչ՝ իրեն ծանոթ տղամարդը, իր ունեցած տեղեկություններով, կազմակերպել և առևանգել է իր 2 տղաներին։ Այս մասին ահյտնում shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է լրատվականը, այդ տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ երեխաներից մեկը 21, մեկը 23 տարեկան է և իր երեխաներին առևանգողը պատրաստվում է վիրահատել ու վաճառքի հանել 21-ամյա տղայի երիկամը և իր որդիների գտնվելու վայրի մասին ոչինչ հայտնի չէ։
Դեպքի փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։ Ոստիկանությունում այդ մարդը հայտնել է, որ ինքը Հայաստանում և արտերկրում հայտնի դերասան է։
Նմանատիպ հոդվածներ
Եթե չանցնեն կանխարգելիչ հետազոտությունները, առողջապահական փաթեթները կսառեցվեն. Ավանեսյան
Անձիք, որոնք չեն անցնի կանխարգելիչ հետազոտությունները, սկրինինգները նրանց առողջապահական փաթեթները կսառեցվեն, մինչև որ չա...
Հայտնի է, թե ՀՀ-ում քաղցկեղի տարեկան քանի նոր դեպք է գրանցվում
Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվա այս տարվա կարգախոսն է. «Շտկել բուժօգնության բացերը» (Close the care gap): Այս մա...
«Գործարանային» կայարանի հարակից տարածքը ամբողջությամբ լուսավորվել է
Մետրոյի «Գործարանային» կայարանի հարակից տարածքի լուսավորությունը «Երքաղլույսի» կողմից ամբողջությամբ վերականգնվել է։ Այս...
Պուշկինի թունելը հոսանքազրկվել է
Փետրվարի 6-ին՝ ժամը 09։45 դրությամբ‚ Լոռու մարզի Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգ...