Հայտնի է, թե ՀՀ-ում քաղցկեղի տարեկան քանի նոր դեպք է գրանցվում
Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվա այս տարվա կարգախոսն է. «Շտկել բուժօգնության բացերը» (Close the care gap): Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը:
ԱՀԿ տվյալներով` աշխարհում տարեկան արձանագրվում է քաղցկեղի շուրջ 19,3 մլն նոր դեպք և շուրջ 10 մլն մահացության դեպք:
Հայաստանում տարեկան նոր դեպքերը միջինում կազմում են 8143: Վիճակագրական տվյալներով` տղամարդկանց շրջանում առավել տարածված են շնչափողի, բրոնխների, թոքի, լյարդի, միզապարկի և շագանակագեղձի, իսկ կանանց շրջանում` կրծքագեղձի, արգանդի մարմնի և պարանոցի, իսկ վերջին տարիներին թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց շրջանում ստամոքսի և կոլոռեկտալ քաղցկեղների դեպքերի աճի միտում է գրանցվել:
Նմանատիպ հոդվածներ
Եթե չանցնեն կանխարգելիչ հետազոտությունները, առողջապահական փաթեթները կսառեցվեն. Ավանեսյան
Անձիք, որոնք չեն անցնի կանխարգելիչ հետազոտությունները, սկրինինգները նրանց առողջապահական փաթեթները կսառեցվեն, մինչև որ չա...
«Գործարանային» կայարանի հարակից տարածքը ամբողջությամբ լուսավորվել է
Մետրոյի «Գործարանային» կայարանի հարակից տարածքի լուսավորությունը «Երքաղլույսի» կողմից ամբողջությամբ վերականգնվել է։ Այս...
Սաստիկ բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է. իրավիճակը ՀՀ ճանապարհներին
Փետրվարի 4-ին՝ ժամը 10։10-ի դրությամբ, Սիսիանի, Մարտունիի, Արարատի, Վայքի, Տավուշի, Սևանի տարածաշրջաններում թույլ ձյուն...
Պուշկինի թունելը հոսանքազրկվել է
Փետրվարի 6-ին՝ ժամը 09։45 դրությամբ‚ Լոռու մարզի Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգ...