Թուրքիան պատրաստ է Պաղեստինի համար երաշխավոր դառնալ իր ռազմական ներկայությամբ. ԶԼՄ
Թուրքիան պատրաստ է Պաղեստինի համար խաղաղության երաշխավոր դառնալ տարածաշրջանում «քաղաքական և ռազմական ներկայության» հաշվին։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Sabah թերթի աղբյուրները:
«Թուրքիան նշում է, որ պատրաստ է իր մարդասիրական, քաղաքական և ռազմական ներկայությամբ դառնալ պաղեստինյան կողմում խաղաղության երաշխավորներից մեկը», - գրում է պարբերականը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իսրայելական հարձակումների խորացումն ու ձգձգումը կարող են բացասական տարածաշրջանային և գլոբալ հետևանքներ ունենալ, իսկ Թուրքիայի առաջարկած երաշխավորության մեխանիզմի ստեղծումը, տրված խոստումների կատարումը և 1967 թվականի սահմաններում Երուսաղեմ մայրաքաղաքով անկախ, ինքնիշխան, տարածքայինորեն ինտեգրված պաղեստինյան պետության ստեղծումը ամենախելացի և կայուն լուծումն է:
Նմանատիպ հոդվածներ
Պահանջ կա․ Ալեն Սիմոնյանը պետք է հեռանա. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՔՊ-ականները իրենց թիմի ներսում ծպտյալ եւ բարձրաձայն պահանջում են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան...
Ադրբեջանը և Հայաստանը կարող են 2024-ի առաջին կիսամյակում խաղաղություն կնքել. Fitch Solutions
Fitch Group ամերիկյան վարկանիշային ընկերության մաս կազմող Fitch Solutions վերլուծական կենտրոնի փորձագետները կարծիք են հա...
«Ալենի եղբոր կնոջը կալանք տված դատավորը Ալենի նախկին աշխատողն է». մանրամասներ. Ռոբերտ Հայրապետյան
Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ալենի եղբոր կնոջը կալանք տված դատավորը Ալենի նախկին աշխատողն է՝ Մերի...
«Սա նշանակում է, որ մեր հարևանները դաշինք են ձևավորելու մեզ ոչնչացնելու համար». Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է ոչ թե Ադրբեջանի, այլ մեր մյուս հարևանների տեսանկյունից նայել այն հարցին, թե ինչ...