ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. ՆԳՆ ՓԾ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։
Փակ են Բերդ-Ճամբարակ և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Վարդենյաց լեռնանցքը, Գորիս-Տաթև և Գորիս-Սիսիան ավտոճանապարհները փակ են (բուք է) բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար: «Մեղրու սար» կոչվող հատվածում և Հրազդան քաղաքում տեղում է ձյուն։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Նմանատիպ հոդվածներ
Եթե չանցնեն կանխարգելիչ հետազոտությունները, առողջապահական փաթեթները կսառեցվեն. Ավանեսյան
Անձիք, որոնք չեն անցնի կանխարգելիչ հետազոտությունները, սկրինինգները նրանց առողջապահական փաթեթները կսառեցվեն, մինչև որ չա...
Հայտնի է, թե ՀՀ-ում քաղցկեղի տարեկան քանի նոր դեպք է գրանցվում
Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվա այս տարվա կարգախոսն է. «Շտկել բուժօգնության բացերը» (Close the care gap): Այս մա...
«Գործարանային» կայարանի հարակից տարածքը ամբողջությամբ լուսավորվել է
Մետրոյի «Գործարանային» կայարանի հարակից տարածքի լուսավորությունը «Երքաղլույսի» կողմից ամբողջությամբ վերականգնվել է։ Այս...
Սաստիկ բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է. իրավիճակը ՀՀ ճանապարհներին
Փետրվարի 4-ին՝ ժամը 10։10-ի դրությամբ, Սիսիանի, Մարտունիի, Արարատի, Վայքի, Տավուշի, Սևանի տարածաշրջաններում թույլ ձյուն...