Վարդան Ղուկասյանը կոչով դիմել է «Հանրային ձայն» խմբակցության անդամներին
Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցությունը չի մասնակցի փետրվարի 7-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ նիստին։ Այս մասին հայտարարել է Վարդան Ղուկասյանը, ում վերջերս հեռացրել էին վերոհիշյալ կուսակցությունից։
««Հանրային ձայն» ֆրակցիան չի մասնակցելու և քվորում չի ապահովելու այդ արտահերթ նիստի կայացման համար: Այս պահին կան շանտաժներ և ճնշումներ ավագանու անդամներից ոմանց վրա, որպեսզի այդ նիստը ամեն գնով կայանա»,– գրել է նա։
Վարդան Ղուկասյանն իր հայտարարության մեջ նշել է, որ եթե «Հանրային ձայնի» որևէ անդամ տրվի այդ շանտաժներին և մասնակցի նախատեսվող արտահերթ նիստին, ապա կարժանանա ամենավերջին պարսավանքին, իսկ իր կարիերան կավարտի նույն օրը:
«Եթե որևէ մեկը ամսի 7-ին ոտք դնի քաղաքապետարան ցանկացած պատրվակով, ես խոստանում եմ սարքել քաղաքական դիակ: Այս նիստը չի կայանալու, և վերջ: Իսկ շանտաժի լեզվով խոսող իշխանությունները թող լավ իմանան՝ ես շատ շուտով անձամբ եմ գալու իրենց ետևից»,- ասել է Վարդան Ղուկասյանը տարածած հայտարարությունում։
Հիշեցնենք` փետրվարի 7-ի նիստի օրակարգում ներառված է ավագանու ընդդիմադիր անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը։ Ներկայացված նախագծերը վերաբերում են «Մայր Հայաստանի» ավագանու անդամներ Սոնա Աղեկյանին, Զարուհի Փոստանջյանին, Նարինե Հայրապետյանին, Գևորգ Ստեփանյանին, ինչպես նաև «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանին։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը և Հայաստանը կարող են 2024-ի առաջին կիսամյակում խաղաղություն կնքել. Fitch Solutions
Fitch Group ամերիկյան վարկանիշային ընկերության մաս կազմող Fitch Solutions վերլուծական կենտրոնի փորձագետները կարծիք են հա...
«Ալենի եղբոր կնոջը կալանք տված դատավորը Ալենի նախկին աշխատողն է». մանրամասներ. Ռոբերտ Հայրապետյան
Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ալենի եղբոր կնոջը կալանք տված դատավորը Ալենի նախկին աշխատողն է՝ Մերի...
«Սա նշանակում է, որ մեր հարևանները դաշինք են ձևավորելու մեզ ոչնչացնելու համար». Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է ոչ թե Ադրբեջանի, այլ մեր մյուս հարևանների տեսանկյունից նայել այն հարցին, թե ինչ...
Պահանջ կա․ Ալեն Սիմոնյանը պետք է հեռանա. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՔՊ-ականները իրենց թիմի ներսում ծպտյալ եւ բարձրաձայն պահանջում են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան...