ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գերմանիայում հասարակական տրանսպորտի աշխատակիցների գործադուլ է. երկիրը կաթվածահար վիճակում է
Գերմանիայում տրանսպորտի աշխատողների համընդհանուր գործադուլ է՝ երկիրը կաթվածահար վիճակում է: Հայտնում են տեղի լրատվամիջոցները:
Գերմանիայում հասարակական տրանսպորտի շուրջ 90 հազար աշխատակիցներ գործադուլ են հայտարարել։ DPA գործակալության տվյալներով՝ ավտոբուսների, տրամվայի ու մետրոյի տեղաշարժը սահմանափակված է 80 քաղաքներում։
«Վերդի» արհմիությունը գործադուլի կոչ է արել։ Ասոցիացիան պահանջում է բարելավել աշխատանքային պայմանները և բարձրացնել 130 տրանսպորտային ձեռնարկությունների աշխատակիցների աշխատավարձերը։ Գործադուլներ չկան միայն մեկ դաշնային նահանգում՝ Բավարիայում։ Բեռլինում գործադուլը կտևի ընդամենը մի քանի ժամ:
Սա Վերդիի կողմից այս շաբաթ հրավիրված երկրորդ լայնածավալ բողոքի ակցիան է։ Նախօրեին օդանավակայանի անվտանգության աշխատակիցները դադարեցրել են աշխատանքը՝ չեղարկվել է ավելի քան 1 հազար չվերթ, գործադուլը խաթարել է 200 հազար ուղեւորների պլանները։
Ֆրանկֆուրտի օդանավակայանը, որը Գերմանիայում ամենամեծն է, հայտնել է, որ իր հարակից տարածքում երթևեկությունը խափանվել է ֆերմերների բողոքի պատճառով:
Գերմանիայում օդանավերի չվերթերը զգալիորեն խաթարվել են նաև օդանավակայանի անվտանգության աշխատակիցների գործադուլի պատճառով։ Կիրակի և երկուշաբթի օրերին գերմանական Lufthansa խոշորագույն ավիափոխադրողի դուստր ձեռնարկության՝ Discover Airlines-ի օդաչուները նույնպես կմիանան գործադուլին։
«Ֆերմերների բողոքի պատճառով Ֆրանկֆուրտի օդանավակայանի տարածքում առաջացել են երթևեկության լուրջ խափանումներ, հետևաբար ուղևորներին խնդրում ենք երթևեկել հասարակական տրանսպորտով»,- ասված է Ֆրանկֆուրտի օդանավակայանի հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում տղամարդը ժանգլյորություն է անում մեքենաների դիմաց
Երևանի Կոմիտաս-Վաղարշյան փողոցների խաչմերուկում տղամարդը ժանգլյորություն է անում մեքենաների դիմաց: Նման տեսանյութ է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 930 նոր թափոնաման ու 2 հատուկ մեքենա. Երևանի քաղաքապետարան
Թուղթ, պլաստիկ, ապակի ու նաև՝ ալյումին: Երևանում թափոնների տեսակավորման և վերամշակման ծրագիրն ընդլայնվում է: Այժմ քաղաքն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Իշխանասար լեռան կողմում մարդիկ ֆիքսելեն են նման երևույթ». Գագիկ Սուրենյան
Սյունիքի մարզում, հունվարի 25-ին, ժամը 18:27-ին, Իշխանասար լեռան կողմում մարդիկ ֆիքսելեն են նման երևույթ: Այս մասին ֆեյս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաջարան-Ագարակ ճանապարհի վերակառուցման մեկնարկը տրվել է
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ (Իրանի սահման) 32կմ ճանապարհահատվածի վերակառուցման մեկնարկը...