Ռուսաստանը վճռականորեն դատապարտում է ԱՄՆ-ի հարվածները Սիրիային և Իրաքին. Զախարովա
Ռուսաստանը վճռականորեն դատապարտում է ԱՄՆ-ի հարվածները Սիրիային և Իրաքին, ձգտում է հասնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գծով իրավիճակի հրատապ քննարկմանը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ Իրաքի և Սիրիայի տարածքում ռազմավարական ռմբակոծիչների կիրառմամբ ամերիկյան ավիահարվածները Վաշինգտոնի կողմից միջազգային իրավունքի նորմերի լիակատար անտեսում են:
«Խստորեն դատապարտում ենք ինքնիշխան պետությունների դեմ ամերիկա-բրիտանական ագրեսիայի նոր աղաղակող գործողությունը։ Այժմ փորձում ենք հասնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գծով ստեղծված իրավիճակի հրատապ քննարկմանը», - նշված է Զախարովայի հայտարարության մեջ։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ ավիահարվածները նախատեսված են հակամարտության հետագա հրահրման համար:
Հիշեցնենք, որ այս գիշեր ԱՄՆ-ն հայտարարել է, որ Հորդանանի իր ռազմաբազայի վրա հարձակմանն ի պատասխան խոցել է ավելի քան 85 թիրախ, որոնք պատկանում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ուժերին և դրա հետ կապված կազմավորումներին Իրաքում և Սիրիայում:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը և Հայաստանը կարող են 2024-ի առաջին կիսամյակում խաղաղություն կնքել. Fitch Solutions
Fitch Group ամերիկյան վարկանիշային ընկերության մաս կազմող Fitch Solutions վերլուծական կենտրոնի փորձագետները կարծիք են հա...
«Ալենի եղբոր կնոջը կալանք տված դատավորը Ալենի նախկին աշխատողն է». մանրամասներ. Ռոբերտ Հայրապետյան
Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ալենի եղբոր կնոջը կալանք տված դատավորը Ալենի նախկին աշխատողն է՝ Մերի...
«Սա նշանակում է, որ մեր հարևանները դաշինք են ձևավորելու մեզ ոչնչացնելու համար». Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է ոչ թե Ադրբեջանի, այլ մեր մյուս հարևանների տեսանկյունից նայել այն հարցին, թե ինչ...
Պահանջ կա․ Ալեն Սիմոնյանը պետք է հեռանա. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՔՊ-ականները իրենց թիմի ներսում ծպտյալ եւ բարձրաձայն պահանջում են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան...