Պեսկովը մեկնաբանել է Նուլանդի ելույթն ուղղված Պուտինին
ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդի այցերը Կիև, որպես կանոն, լավ ավարտ չեն ունենում։ Այս մասին հայտարարել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ում հարցազրույցից մի հատված հրապարակել է լրագրող Պավել Զարուբինը Telegram-ի իր ալիքում։
Թղթակիցը խնդրել է ՌԴ նախագահի ներկայացուցչին մեկնաբանել ամերիկացի պաշտոնյայի վերջին հայտարարություններից մեկը։ Խոսքը Ուկրաինայի մայրաքաղաքում Նուլանդի ելույթի մասին է, որի ժամանակ նա Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին խոստացել էր «հաճելի անակնկալներ ռազմի դաշտում»։
«Նախ, ես, իհարկե, կնախընտրեի չմեկնաբանել տիկին Նուլանդին։ Կարծում եմ՝ ավելի լավ կլինի, որ դա անեն արտաքին գործերի նախարարության իմ գործընկերները։ Երկրորդ, որպես կանոն, Վիկտորյա Նուլանդի այցը Կիև լավ չի ավարտվում»,- ասել է Պեսկովը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը և Հայաստանը կարող են 2024-ի առաջին կիսամյակում խաղաղություն կնքել. Fitch Solutions
Fitch Group ամերիկյան վարկանիշային ընկերության մաս կազմող Fitch Solutions վերլուծական կենտրոնի փորձագետները կարծիք են հա...
«Ալենի եղբոր կնոջը կալանք տված դատավորը Ալենի նախկին աշխատողն է». մանրամասներ. Ռոբերտ Հայրապետյան
Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ալենի եղբոր կնոջը կալանք տված դատավորը Ալենի նախկին աշխատողն է՝ Մերի...
«Սա նշանակում է, որ մեր հարևանները դաշինք են ձևավորելու մեզ ոչնչացնելու համար». Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է ոչ թե Ադրբեջանի, այլ մեր մյուս հարևանների տեսանկյունից նայել այն հարցին, թե ինչ...
Պահանջ կա․ Ալեն Սիմոնյանը պետք է հեռանա. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՔՊ-ականները իրենց թիմի ներսում ծպտյալ եւ բարձրաձայն պահանջում են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան...