ԼՂ-ի վառելիքի պահեստի պայթյունից տուժած և դրսում բուժում ստացողների մեծ մասը վերադարձել է. Ավանեսյան
Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած ու արտերկրում բուժում ստացող քաղաքացիների մեծ մասն արդեն վերադարձել է Հայաստան։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Մոտ երկու տասնյակ պացիենտ էր մեկնել արտերկիր բուժվելու։ Մեկնել էին ԱՄՆ, Ֆրանսիա, Բելգիա, Իսպանիա, Բուլղարիա և էլի մի քանի երկրներ»,– ասել է նա։
Նախարարը հիշեցրել է, որ Երևանում ստացիոնար բուժման մեջ է շարունակում մնալ միայն 1 բուժառու։ Մնացածը ամբուլատոր բուժում են ստանում։
Հիշեցնենք` սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մոտակայքում գտնվող բենզինի պահեստում տեղի ունեցավ ուժեղ պայթյուն։ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ավելի վաղ ասել էր, որ պայթյունի հետևանքով մեծաքանակ զոհերի պատճառը ՊՆ անձեռնմխելի տարածքում հայտնվելն ու տարրական անվտանգության կանոնները չպահպանելն է եղել։
Արցախի բուժհաստատություններից այդ ժամանակ Հայաստան էր տեղափոխվել 349 բուժառու, որոնց մեծ մասը` ծանր և ծայրահեղ ծանր վիճակում։
Նմանատիպ հոդվածներ
Եթե չանցնեն կանխարգելիչ հետազոտությունները, առողջապահական փաթեթները կսառեցվեն. Ավանեսյան
Անձիք, որոնք չեն անցնի կանխարգելիչ հետազոտությունները, սկրինինգները նրանց առողջապահական փաթեթները կսառեցվեն, մինչև որ չա...
Հայտնի է, թե ՀՀ-ում քաղցկեղի տարեկան քանի նոր դեպք է գրանցվում
Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվա այս տարվա կարգախոսն է. «Շտկել բուժօգնության բացերը» (Close the care gap): Այս մա...
Սաստիկ բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է. իրավիճակը ՀՀ ճանապարհներին
Փետրվարի 4-ին՝ ժամը 10։10-ի դրությամբ, Սիսիանի, Մարտունիի, Արարատի, Վայքի, Տավուշի, Սևանի տարածաշրջաններում թույլ ձյուն...
«Սիներջի» ընկերության տնօրենը կալանավորվեց
«Սիներջի» ընկերության ղեկավար, հաղորդավար Լուսինե Թովմասյանի սկեսրայրը՝ Աշոտ Հովհաննիսյանը, որը ղեկավարում է ՏՏ ոլորտի ա...