ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինքնաթիռն ընկել է շարժական տների վրա, կան զոհեր. Ֆլորիդա
Ֆլորիդայի Քլիրուոթեր քաղաքում Beechcraft Bonanza V35 թեթևշարժիչային ինքնաթիռն ընկել է բնակելի շարժական տների (թրեյլերներ) պարկի տարածքում: Միջադեպի հետևանքով մի քանի մարդ է զոհվել, սակայն ստույգ թիվը այս պահին հայտնի չէ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղի հրշեջ ծառայությանը։
Տեղի հրշեջ ծառայության ղեկավար Սքոթ Էհլերսի խոսքով՝ ինքնաթիռն ընկել է տներից մեկի վրա։ Վթարի հետևանքով հրդեհ է բռնկվել և տարածվել է չորս այլ թրեյլերի վրա: Որոշ բնակիչներ կարողացել են առանց վնասվածքների դուրս գալ տներից։ Հաղորդվում է, որ դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարները, որոնք կես ժամվա ընթացքում մարել են կրակը։
Դաշնային ավիացիոն վարչությունից էլ CNN-ին հայտնել են, որ ինքնաթիռի օդաչուն կործանումից առաջ հայտնել է շարժիչի խափանման մասին: Օդաչուն զոհվել է, ինքնաթիռում գտնվող մարդկանց թիվը հայտնի չէ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր կադրեր` Քենիայում տեղի ունեցած ուժգին պայթյունի պահից
Քենիայում տեղի ունեցած ուժգին պայթյունի պահից տեսակադրեր են տարածվում: Նշենք, որ պայթյունը տեղի է ունեցել մայրաքաղա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրդեհ` Թբիլիսյան խճուղու տարածքում. 12 մարտական հաշվարկ է մեկնել
Թբիլիսյան խճուղի 47/2 հասցեում, ըստ նախնական տեղեկությունների պահեստ է հրդեհվում: Այս մասին Auroranews-ի հետ զրույց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 2 հոգի ծխահարվել են, պայթյուն չի եղել. ՆԳՆ
Երևանի Թբիլիսյան խճուղիում, նախնական տեղեկություններով, պայթյուն չի եղել: ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը համացանց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պահեստային տարածքում բռնկված հրդեհը մեկուսացվել է, տարածումը՝ կանխվել
Փետրվարի 10-ին՝ ժամը 09.40-ին, ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել Ե...