ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երկիր կներթափանցեն տաք հոսանքներ. Գագիկ Սուրենյանը` եղանակի մասին
Փետրվարի 4-ից մեր երկիր հարավ-արևմուտքից կներթափանցեն տաք հոսանքներ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՇՄՆ հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Մինչև փետրվարի 4-ը հանրապետությունում հիմնականում կպահպանվի առանց տեղումների եղանակ, փետրվարի 5-ին առանձին լեռնային շրջաններում, փետրվարի 5-ի՝ լույս 6-ի գիշերը և առավոտյան ժամերին շրջանների մեծ մասում կդիտվեն տեղումներ: Փետրվարի 6-ի կեսօրից հետո հանրապետության ողջ տարածքում տեղումները կդադարեն, փետրվարի 7-ից հետո կրկին կհաստատվի առանց տեղումների եղանակ: Փետրվարի 7-ի ցերեկն արդեն Արարատյան դաշտում կարձանագրենք մինչև 12 աստիճան տաքություն, Երևանում՝ մինչև 10-12, Սյունիքի հովիտներում օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 16, առանձին հատվածներում մինչև 20 աստիճան տաքություն»,-ասաց Սուրենյանը։
Նրա խոսքով` հանրապետության ողջ տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում մինչև 10-12 աստիճանով: Փետրվարի 5-ին և 6-ին սպասվում է քամու ուժգնացում։
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այսօրվանից «0-ներով» համարանիշները աճուրդի են հանվում․ Նիկոլ Փաշինյան
Այսօրվանից վաճառքի կհանվեն ավտոմեքենաների «00 00 000» համարները։ Այս մասին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այո՛, թանկանալու է, բայց ոչ այնքան ինչքան նշվում է․ փոխքաղաքապետ
Դուք երևի լավ չեք ընկալել իր գրառման ընդհանուր իմաստը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքապետի տեղակալ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էքսկլուզիվ կադրեր՝ ձկնորսների կողմից Սևանա լճում պարեկներին ծեծի ենթարկելու դեպքից
«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը նոր կադրեր է հրապարակել է ձկնորսների կողմից Ս...
ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին նախազգուշացնում է չայցելել ՀՀ մի քանի շրջաններ
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն այսօր՝ փետրվարի 2-ին, նախազգուշացում է հրապարակել, որով հորդորում է դեսպանատան աշխատակիցներ...