«Կոռուպցիայի դեմ պայքարից մի միլիմետր չենք նահանջել». Փաշինյան
ՀՀ կառավարության հակակոռոպցիոն քաղաքականության կամքը 2018 թվականից մինչ օրս ոչ մի միլիմետր չի նահանջել։ Գործադիր մարմնի նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր պայքարը ոչ միայն չի նահանջել, այլև հակառակը` կոռուպցիայի դեմ մեր պայքարն ավելացել է։ Շատ է ասվում, որ 2018-ից հետո հակակոռուպցիոն քաղաքականության մեջ շատ մեծ քայլերով առաջընթաց արձանագրեցինք, հետո այն դանդաղեց, բայց պետք է հաշվի առնել, որ ինչքան առաջընթաց ես ունենում, այնքան հետագա առաջընթացը դժվար է դառնում»,– ընդգծեց նա։
Ըստ վարչապետի` այն, ինչ քաղաքական կամքի հաշվին հնարավոր էր հասնել, հասել են 2018 թ. մինչ օրս, իսկ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի։
Նմանատիպ հոդվածներ
«Ալենի եղբոր կնոջը կալանք տված դատավորը Ալենի նախկին աշխատողն է». մանրամասներ. Ռոբերտ Հայրապետյան
Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ալենի եղբոր կնոջը կալանք տված դատավորը Ալենի նախկին աշխատողն է՝ Մերի...
«Սա նշանակում է, որ մեր հարևանները դաշինք են ձևավորելու մեզ ոչնչացնելու համար». Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է ոչ թե Ադրբեջանի, այլ մեր մյուս հարևանների տեսանկյունից նայել այն հարցին, թե ինչ...
«Հիմա տհաճությամբ ենք աշխատում փոխադարձաբար». վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է գնումների ոլորտին․ «Արդյո՞ք իմաստ ունի գնումների ոլորտի լավարկման ինստիտուցիոնալ...
Իջևան-Ղազախ հատվածում մեկնարկել է սահմանազատման հանձնաժողովների նիստը
Մեկնարկել է Ադրբեջան-Հայաստան սահմանազատման հանձնաժողովի նիստը։Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ այն անցկացվո...