ՏԵՍԱՆՅՈՒԹ․Հայաստանը պետք է բացի քարտեզը, տեսնի՝ ինչ հարևաններ ունի. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՆԱՏՕ–ի ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հայտարարությունը ՆԱՏՕ-Երևան հարաբերությունների և մերձեցման մասին։
«Եթե ինչ-որ մեկը մերձեցում է ուզում, պետք է հասկանալ՝ որքանով է դա անվտանգ և ինչ հետևանքներ կբերի։ Մենք տեսել ենք՝ ինչի է հանգեցնում շատ երկրների մերձեցումը ՆԱՏՕ-ին․ կոնֆլիկտներում ներգավում, անկախության և սուվերենության կորուստ, օտարի պլանավորմանը ենթարկում և, ամենակարևորը, սեփական, ազգային շահերի սպասարկման հնարավորության բացակայություն։ Նախ պետք է հասկանալ, թե ինչն է ձեռնտու հենց Հայաստանին, նրա ազգային շահերին։ Պետք է բացել քարտեզը և տեսնել, թե որ տարածաշրջանում է գտնվում Հայաստանը, ինչ հարևաններ ունի այս երկիրը, պատմության դասագիրքը կարդալ, վերլուծել այս ամենը։ Այդ մտերմությունը ենթադրում է տարածաշրջանի պետությունների հետ կապերի խզում կամ փչացում։ Ի՞նչն է ձեռնտու Հայաստանին կարճատև կամ երկարատև հեռանկարում․ պետք է մեկնարկել հենց այդ ամենից, ոչ թե խոստումներից։ Արևմուտքը բոլորին է խոստումներ տալիս, բայց պետք է տեսնել` որտեղ ինչն է կատարել», - ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալեն Սիմոնյանի հետ թիմը խնդի՞ր ունի, հնարավո՞ր է՝ նա հեռացվի թիմից․ հարց՝ Վահագն Ալեքսանյանին
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է էկոնոմիկայի նախարարությունում հայտնաբերված չարաշահումների...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սպասում ենք Ադրբեջանի պատասխանին․ ԱԳ փոխնախարար
Դրանք քաղաքական հայտարարություններ են եղել, որոնց քաղաքական անդրադարձ չի եղել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ–ն կերաշխավորի, որ ազատ արձակվեն Ալեն Սիմոնյանի եղբոր կինը, «Սիներջիի» տնօրենը․ Արշակյան
Մեր պետության համար ավանդ ունեցող, կարեւոր գործով զբաղվող, գիրք հրատարակելու համար ժամանակ տրամադրող մարդը, կարծում եմ՝...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր սահմաններ գծելու լիազորություն որևէ մեկը չունի․ Միրզոյան
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, թե Ադրբեջանը չի շարունակել կառուցողական մոտեցումը Հայաստանի հետ հարա...