ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սպասում ենք Ադրբեջանի պատասխանին․ ԱԳ փոխնախարար
Դրանք քաղաքական հայտարարություններ են եղել, որոնց քաղաքական անդրադարձ չի եղել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը միմյանց սպառազինության վերահսկման եւ չհարձակվելու վերաբերյալ Ադրբեջանին արված առաջարկների մասին:
«Եթե լինեն համապատասխան դրական արձագանքներ, բնականաբար, քննարկումներն այլ փուլ կտեղափոխվեն»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագիր կնքելու հեռանկարներին, փոխնախարարն ասաց. «Մենք շարունակում ենք անկեղծորեն հետաքրքրված լինել մեր հարեւանների հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման եւ խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ: Գիտեք, որ հունվարի 4-ին ուղարկել ենք հայկական կողմի համապատասխան համաձայնագրի տեքստի լրամշակված տարբերակը: Ըստ էության, սպասում ենք Ադրբեջանի պատասխանին: Երեկ հնչեցին հայտարարություններ, որ պատասխանը կլինի մի քանի շաբաթվա ընթացքում»:
Անդրադառնալով Հայաստանում ՌԴ դեսպանին փոխելու Մոսկվայի մտադրությունների մասին հարցին, Կոստանյանն ասաց, որ ինքը նման տեղեկություններ չունի. «ԱԳՆ-ն պաշտոնապես որեւէ գրություն չի ստացել»:
Ինչ վերաբերում է Ռուսաստանում ՀՀ դեսպանի նշանակմանը, քանի որ ագրեմանն արդեն ուղարկված է, նա ասաց, «Երբ լինեն նորություններ, պատշաճ կերպով կտեղեկացվի դրա մասին»:
Հարցին՝ Հայաստանը միացա՞վ Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովի փաստաթղթերին, որոնք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը բերել էր իր հետ Երեւան, Վահան Կոստանյանն արձագանքեց. «Քննարկման փուլում են գտնվում»:
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Հայաստանը պետք է բացի քարտեզը, տեսնի՝ ինչ հարևաններ ունի. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՆԱՏՕ–ի ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հայտարարությունը ՆԱՏ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալեն Սիմոնյանի հետ թիմը խնդի՞ր ունի, հնարավո՞ր է՝ նա հեռացվի թիմից․ հարց՝ Վահագն Ալեքսանյանին
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է էկոնոմիկայի նախարարությունում հայտնաբերված չարաշահումների...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր սահմաններ գծելու լիազորություն որևէ մեկը չունի․ Միրզոյան
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, թե Ադրբեջանը չի շարունակել կառուցողական մոտեցումը Հայաստանի հետ հարա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ–ն կերաշխավորի, որ ազատ արձակվեն Ալեն Սիմոնյանի եղբոր կինը, «Սիներջիի» տնօրենը․ Արշակյան
Մեր պետության համար ավանդ ունեցող, կարեւոր գործով զբաղվող, գիրք հրատարակելու համար ժամանակ տրամադրող մարդը, կարծում եմ՝...