ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ–ն կերաշխավորի, որ ազատ արձակվեն Ալեն Սիմոնյանի եղբոր կինը, «Սիներջիի» տնօրենը․ Արշակյան
Մեր պետության համար ավանդ ունեցող, կարեւոր գործով զբաղվող, գիրք հրատարակելու համար ժամանակ տրամադրող մարդը, կարծում եմ՝ ծափահարությունների արժանի է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով նրան, որ ինքը օրերս «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» խորագրով համաժողովի բացման ժամանակ կոչ արեց դահլիճին ծափահարել կալանավորված «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանին:
«Երբ գիրքն իր մասին գրվում է, մեծ աշխատանք է կատարվում նաեւ իր կողմից: Հոգեբանական առումով, իհարկե, կարող եք նաեւ որպես աջակցություն ընկալել»,-ասաց նա:
Հարցին, արդյոք հնարավոր է, որ խափանման միջոց կալանքը փոփոխելու վերաբերյալ ինքը եւ իր գործընկերները միջնորդություն ներկայացնեն դատարան, Արշակյանը պատասխանեց. «Այն կանայք, որոնք մանկահասակ բալիկներ ունեն եւ Աշոտ Հովհաննիսյանի մասով, այո, կա նման որոշում: խոսքը խմբակցության որոշման մասին է»:
Հիշեցնենք, որ էկոնոմիկայի նախարարությունում մեկ շաբաթ առաջ 7 անձ է ձերբակալվել, այդ թվում մեկ օր առաջ էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից ազատված Անի Իսպիրյանը: Ձերբակալվել է նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գեւորգյանը: Էկոնոմիկայի նախարարությունում ձերբակալություններից հետո ձերբակալվել են նաև IT ամենահայտնի կազմակերպություններից մեկի` «Սիներջիի» մի խումբ աշխատակիցներ։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Աշոտ Հովհաննիսյանը եւ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գեւորգյանը կալանավորվել են: «Սիներջիի» հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը երկքաղաքացի է՝ նաև ԱՄՆ քաղաքացիություն ունի։ Նա «Վիցե միսս Եվրոպա-2005» գեղեցկության մրցույթում հաղթած հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի սկեսրայրն է։ Մոտ մեկուկես տարի առաջ «Սիներջի»-ն էկոնոմիկայի նախարարության հայտարարած տենդերներից մեկին է մասնակցել: Մասնակցել են 4 ընկերություն, սակայն մրցույթը չեղարկվել է և «Սիներջի»-ն էլ բնականաբար չի հաղթել: Բայց, ավելի ուշ տենդերը տվել են «Սիներջի»-ին: Թերև, սա էլ հիմք է դարձել իրավապահների մոտ կասկածի:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչու՞ են կրճատվում Մեղրիի և Վարդենիսի պետական կառույցները․ Փաշինյանը պատասխանում է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ քննարկելո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալեն Սիմոնյանի հետ թիմը խնդի՞ր ունի, հնարավո՞ր է՝ նա հեռացվի թիմից․ հարց՝ Վահագն Ալեքսանյանին
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է էկոնոմիկայի նախարարությունում հայտնաբերված չարաշահումների...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Հայաստանը պետք է բացի քարտեզը, տեսնի՝ ինչ հարևաններ ունի. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՆԱՏՕ–ի ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հայտարարությունը ՆԱՏ...
ՌԴ ԱԳ փոխնախարարը՝ Ադրբեջանից Սյունիքի մարզով դեպի Նախիջևան երկաթգիծի մասին
Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ...