ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր սահմաններ գծելու լիազորություն որևէ մեկը չունի․ Միրզոյան
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, թե Ադրբեջանը չի շարունակել կառուցողական մոտեցումը Հայաստանի հետ հարաբերություններում։
«Դա դրսևորվեց և՛ պայմանագրի՝ ադրբեջանական 7-րդ խմբագրական առաջարկների համատեքստում, և Ադրբեջանի նախագահի հարցազրույցում։ Այստեղ էական ետընթաց կար, կարելի է ասել՝ հարված խաղաղության գործընթացին մի շարք առանցքային հարցերում․ դա վերաբերում է և՛ տարածքային ամբողջականությունը ընդհանրապես ճանաչելուն, և՛ կոնկրետ մակերեսներին ու սահմաններին։ Կհիշեք՝ Ադրբեջանի նախագահը հղում էր անում 1918-20 թվականների ինչ-որ քարտեզների կամ խոսում էր նոր սահմաններ գծելու մասին։ Ուզում եմ ընդգծել՝ նոր սահմաններ գծելու լիազորություն որևէ մեկը չունի։ Մենք շարունակում ենք վճռական մնալ մեր դիրքորոշման մեջ, որ սահմանազատման գործընթացում հանձնաժողովները պետք է վերարտադրեն իրավական հիմքերով գծված սահմաններն այն կերպ, ինչպես գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին, և ինչի մասին խոսվում է Ալմա Աթայի հռչակագրում»,- ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այն, ինչ ասաց պարոն Փաշինյանը, ես այդտեղ որևէ տրամաբանություն չտեսա․ Լավրով
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ հաշվի առնելով 2020 թվականին ձեռք բերված պայմանավորվածություննե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սպասում ենք Ադրբեջանի պատասխանին․ ԱԳ փոխնախարար
Դրանք քաղաքական հայտարարություններ են եղել, որոնց քաղաքական անդրադարձ չի եղել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալիևը կարող է ունենալ նաև աքլորանալու օրակարգ, բայց մեզ պետք է հետաքրքրի ՀՀ-ի շահը․ ՔՊ պատգամավոր
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարող է պատերազմի օրակարգ ունենալ, նախընտրական շրջանում նա կարող է ունենալ նաև աքլորանալու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Հայաստանը պետք է բացի քարտեզը, տեսնի՝ ինչ հարևաններ ունի. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՆԱՏՕ–ի ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հայտարարությունը ՆԱՏ...