Որքա՞ն ունեցվածք ունի Էկոնոմիկայի նախկին փոխնախարարը
Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանը դեռ 2023թ. մայիսին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը։
Նախկին փոխնախարարը որպես անշարժ գույք հայտարարագրել է․
միանձնյա սեփականության իրավունքով 1 բնակարան Ռուսաստանում,
համատեղ սեփականության իրավունքով 1 բնակարան Երևանի Նոր-Նորք շրջանում, որոնք տարեվերջին պահպանվել են:
Որպես տարեկան եկամուտ հայտարարագրել է․
14 մլն 901 հազար դրամ աշխատավարձ էկոնոմիկայի նախարարությունից,
34 հազար դրամ աշխատավարձ հայ-ռուսական համալսարանից։
Անի Իսպիրյանը 3 մլն դրամի և 102 հազար ռուբլու ավանդ ունի բանկում։
2022թ. տարեվերջին նրա բանկային հաշիվներում եղել է՝
2 մլն դրամ և 6500 ռուբլի,
կանխիկ միջոցները կազմել են 10 000 դրամ:
Հիշեցնենք, որ Անի Իսպիրյանն աշխատանքից ազատվել էր, ապա ձերբակալվել. իրավապահ մարմիններն այսօր առավոտից խուզարկություն են իրականացրել Էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք այլ անձանց հասցեներում։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է, թե Ավինյանն ԱԺ-ում ՔՊ-ի հետ ինչ է քննարկել
Այսօր Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդիպել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ:Քննարկվե...
«Հիմա տհաճությամբ ենք աշխատում փոխադարձաբար». վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է գնումների ոլորտին․ «Արդյո՞ք իմաստ ունի գնումների ոլորտի լավարկման ինստիտուցիոնալ...
Իջևան-Ղազախ հատվածում մեկնարկել է սահմանազատման հանձնաժողովների նիստը
Մեկնարկել է Ադրբեջան-Հայաստան սահմանազատման հանձնաժողովի նիստը։Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ այն անցկացվո...
Էկոնոմիկայի նախարարությունը հաստատում է, որ շենքում ընթանում են քննչական գործողություններ
Էկոնոմիկայի նախարարությունում քննչական գործողություններ են ընթանում։ Այս մասին հայտնում են նախարարությունից։«Կոռուպցիայի...