ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 28 ուղևորով ավտոբուսն ու բեռնատարը չեն կարողացել շարունակել ընթացքը․ փրկարարները դուրս են բերել
Հունվարի 30-ին՝ ժամը 06։36-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի վերջնամասում բեռնատարները ձյան և մերկասառույցի պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները քարշակման միջոցով (մոտ 1 կմ) արգելափակումից դուրս են բերել ավտոբուս (28 ուղևոր) և բեռնատար, որոնք շարունակել են ընթացքը:
Հաղորդվում է, որ փրկարարները նշված հատվածում իրականացրել են հերթապահություն։

Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր կադրեր` Քենիայում տեղի ունեցած ուժգին պայթյունի պահից
Քենիայում տեղի ունեցած ուժգին պայթյունի պահից տեսակադրեր են տարածվում: Նշենք, որ պայթյունը տեղի է ունեցել մայրաքաղա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրդեհ` Թբիլիսյան խճուղու տարածքում. 12 մարտական հաշվարկ է մեկնել
Թբիլիսյան խճուղի 47/2 հասցեում, ըստ նախնական տեղեկությունների պահեստ է հրդեհվում: Այս մասին Auroranews-ի հետ զրույց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 2 հոգի ծխահարվել են, պայթյուն չի եղել. ՆԳՆ
Երևանի Թբիլիսյան խճուղիում, նախնական տեղեկություններով, պայթյուն չի եղել: ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը համացանց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պահեստային տարածքում բռնկված հրդեհը մեկուսացվել է, տարածումը՝ կանխվել
Փետրվարի 10-ին՝ ժամը 09.40-ին, ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել Ե...