ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Շղթայական ավտովթար` Արարատի մարզում․ բախվել է 10 ավտոմեքենա․ ԶԼՄ
Այսօր՝ հունվարի 30-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով շղթայական ավտովթարներ են տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan․com-ը։
Հաղորդվում է, որ ժամը 09:30-ի, 10:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում՝ 1 կիլոմետրանոց հատվածում, բախվել են BMW, Mercedes, Mitsubishi, Opel Zafira, Opel, ՎԱԶ 2107, Nissan March, Lada, ՎԱԶ 2106 և Samara մակնիշի ավտոմեքենաները:
Կայթի փոխանցմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: Կայքը գրում է, որ վարորդները նշում էին, որ ճանապարհը եղել է մերկասառույց, սակայն ոչ մի աշխատանք չի կատարվել՝ այն աղ ու ավազով մշակելու համար:
Լրագրող Հասիկ Դիլանյանն էլ ֆեյսբուքյան իր Էջում լուսանկարներ է հրապարակել և գրել․ «Մ 2 տեղ-տեղ մաքրած, բայց հիմնականում ոչ մի բան չարած, արդյունքը նկարներում մի քանի վթար ու շղթայական.... Մինչեւ Մասիսի ԱԳԼՃԿ ի մոտ զրո մաքրած, մինչեւ Արտաշատ զրո աշխատանք, Մասիսի կեսից ՝ կիսատ-պռատ , Արարատ, Ավշար, Այգավան, Ոսկետափ, Խոր Վիրապ.. Ավելորդ է ուղղակի խոսելը..»







Նմանատիպ հոդվածներ
Բախվել են թիվ 35 երթուղին սպասարկող MAN ավտոբուսն ու Opel-ը. կան վիրավորներ
Այսօր՝ փետրվարի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ ժողովրդին հայտ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ուրալում հոկեյի մանկական թիմի ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան տուժածներ և 4 զոհ
ՌԴ Ուրալում հոկեյի մանկական թիմին Նովուրալսկ տեղափոխող ավտոբուս վթարի է ենթարկվել։ Վթարը տեղի է ունեցել Վերխ-Նեյվին...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Բեռնատար ավտոմեքենա է այրվել
Հունվարի 31-ին, ժամը 13։56-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր կադրեր` Քենիայում տեղի ունեցած ուժգին պայթյունի պահից
Քենիայում տեղի ունեցած ուժգին պայթյունի պահից տեսակադրեր են տարածվում: Նշենք, որ պայթյունը տեղի է ունեցել մայրաքաղա...