ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ուրալում հոկեյի մանկական թիմի ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան տուժածներ և 4 զոհ
ՌԴ Ուրալում հոկեյի մանկական թիմին Նովուրալսկ տեղափոխող ավտոբուս վթարի է ենթարկվել։ Վթարը տեղի է ունեցել Վերխ-Նեյվինսկի գյուղի մոտ։ Հաղորդվում է, որ ավտոբուսի անվադողը պայթել է երթևեկի ժամանակ, ինչի հետևանքով մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել մեկ այլ մեքենայի։
ՌԴ դատախազությունից հայտնում են, որ վթարի հետևանքով 4 մարդ է մահացել։
«Ստացված տեղեկությունների համաձայն՝ հոկեյի հավաքականի մարզիչը հիվանդանոցում մահացել է»,- հայտնել են վարչությունից։
Մյուս երեք մահացածները մեքենայի վարորդն ու ուղևորներն են։ Բացի այդ, վիրավորվել է երկու երեխա։
Ոստիկանության տվյալներով՝ ավտոբուսում եղել է 15-16 տարեկան 18 երեխա, ովքեր Նովուրալսկ էին վերադառնում Չելյաբինսկի մարզի մրցումներից։



Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Շղթայական ավտովթար` Արարատի մարզում․ բախվել է 10 ավտոմեքենա․ ԶԼՄ
Այսօր՝ հունվարի 30-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով շղթայական ավտովթարներ են տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին...
Բախվել են թիվ 35 երթուղին սպասարկող MAN ավտոբուսն ու Opel-ը. կան վիրավորներ
Այսօր՝ փետրվարի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ ժողովրդին հայտ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Բեռնատար ավտոմեքենա է այրվել
Հունվարի 31-ին, ժամը 13։56-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր կադրեր` Քենիայում տեղի ունեցած ուժգին պայթյունի պահից
Քենիայում տեղի ունեցած ուժգին պայթյունի պահից տեսակադրեր են տարածվում: Նշենք, որ պայթյունը տեղի է ունեցել մայրաքաղա...