Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում
Հունվարի 29-ին՝ ժամը 10։50-ի դրությամբ, Աշտարակի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Այս մասին հայտում է «Ճանապարհային դեպարտամենտը»։
Աշտարակի, Աբովյանի, Սիսիանի, Արթիկի և Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Հղորդում է, որ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Նմանատիպ հոդվածներ
Մասկի ընկերությունը մարդու ուղեղում իմպլանտ է տեղադրել
Առաջին մարդը ստացել է Neuralink իմպլանտը և իրեն լավ է զգում։ Այս մասին հայտնել է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը։«Առաջի...
Կդադարեցվի Կիևյան կամրջի և Մաշտոցի պողոտայի մի մասի երթևեկությունը
Կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Խորենացու փողոցից մինչև Փակ շուկա, ինչպես նաև Կիևյան կամրջի երթևեկությունը։ Այս մասին հայտն...
ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին նախազգուշացնում է չայցելել ՀՀ մի քանի շրջաններ
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն այսօր՝ փետրվարի 2-ին, նախազգուշացում է հրապարակել, որով հորդորում է դեսպանատան աշխատակիցներ...
ՔԿ-ն՝ Էկոնոմիկայի նախարարությունում կատարվողի մասին
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...