Ռազմական

Իրանը Պարսից ծոցում վառելիքով լցանավ է գրավել

Edita 1 րոպե 944 դիտում
Իրանը Պարսից ծոցում վառելիքով լցանավ է գրավել

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը Պարսից ծոցում 2 մլն լիտր մաքսանենգ դիզվառելիք տեղափոխող լցանավ են առգրավել: Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ գեներալ Հեյդար Հենարիյան Մեղրադը, հաղորդում է Tasnim գործակալությունը: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:


Նյութում ասվում է, որ մաքսանենգ վառելիքով նավն ընթացել է Օվկիանիայի երկրներից մեկի դրոշի ներքո և լիցքավորման փուլում հայտնվել է իրանցի զինվորականների հսկողության տակ: Հենց որ լցանավը մտել Է Իրանի ռազմածովային ուժերի օպերատիվ շրջան, առգրավվել է։ Նշվում է, որ գործողությունը տեղի է ունեցել դատարանի թույլտվությամբ:


Գործակալության տվյալներով՝ նավի վրա եղել է անձնակազմի 14 անդամ։ Նրանք բոլորը ձերբակալվել են և փոխանցվել երկրի իրավապահ մարմիններին։


Նշվում է, որ ԻՀՊԿ ռազմածովային ուժերի խնդիրներից մեկը Պարսից ծոցում վառելիքի մաքսանենգության դեմ պայքարն է:



Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250