ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։


Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Մ-2 ավտոճանապարհից Խաչիկ գյուղ տանող ճանապահահատվածը դժվարանցանելի է։


Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ): Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։


Սյունիքի մարզում, Վարդենյաց լեռնանցքում, Տիգրանաշենի ոլորաններում, Ապարանի, Արագածի, Վարդենիսի, Քաջարանի տարածաշրջաններում, Սևան, Ճամբարակ, Ջերմուկ, Դիլիջան քաղաքներում, Սիսիան-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղում է ձյուն։


Սարավան-«Զանգեր կոչվող հատվածում, Վարդենյաց լեռնանցքում և Ճամբարակ քաղաքում մառախուղ է։


Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։


Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Քաղաքականություն