«Մենք պետք է սովորենք սովորենք պետություն ունենալ». Փաշինյան
«Մենք պետք է սովորենք սովորենք պետություն ունենալ». հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ պետք է սովորել՝ ինչ է նշանակում պետություն զարգացնել, պետություն պահպանել, և պետություն՝ ընդհանրապես․
«Պետք է քաղաքական արձանագրումներ անել՝ առերեսվելու իրականության հետ։ Հարգելի մեր գործընկերներ, կառավարության հարգելի անդամներ. մենք պետք է արձանագրենք, որ պետք է սովորենք դպրոց կառուցել, սովորենք դպրոց ունենալ, դպրոց պահպանել, առողջապահական հիմնարկ կառուցել, ճանապարհ կառուցել»,- նշել է նա։
Ըստ վարչապետի՝ փաստն այն է, որ այսօր այդ ամենը չգիտենք ու ամեն օր առերեսվում ենք դրա հետ. «Էն ժամանակ մեզ թվում էր՝ փող լինի, բոլոր հարցերը կլուծենք, բայց հիմա փող ունենք՝ չենք կարողանում անհրաժեշտ մակարդակով դպրոց, առողջապահական հիմնարկ և, առհասարակ, որևէ բան կառուցել»։
Ըստ նրա՝ երբ մարդիկ կենտրոնանում են կառուցելու վրա, այդ ժամանակ թերություններն ի հայտ են գալիս։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ հարց է տվել, թե ումից պետք է սովորեն. «Իմ կարծիքով՝ պետք է սովորենք մեզնից ուժեղ մարդկանցից, մրցակիցներից, որոնք ավելի գրագետ են, ուժեղ, աշխատում են ավելի բարդ շրջանում»։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ միջադեպ է տեղի ունեցել Երևանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցում. պարզաբանում
Համացանցում տեղեկություն է տարածվել, որ հունվարի 23-ին Երևանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցի 2 աշակերտ ծեծի ե...
Վանաձորում պայթունի նմանվող ձայն է լսվել. ի՞նչ է կատարվել
Վանաձորում այսօր պայթյունի նմանվող ձայն է լսվել։ Լոռու մարզպետարանը մեկնաբանել է տեղի ունեցածը՝ հայտնելով, որ տեղի...
Բաբայանը տեղեկություններ ունի արցախցիների ցուցակագրմամբ զբաղվող խմբակների վերաբերյալ․ պարզաբանում
«Վերջին շրջանում մամուլում և սոցիալական մեդիայում շրջանառվում են Սամվել Բաբայանի կողմից իբր թե արցախցիներին հավաքագրելու...
Տեղումների քանակը հունվարի 25-ի դրությամբ հանրապետության ամբողջ տարածքում գերազանցել է նորման
Վերջին 3 օրերին Միջերկրական ծովի շրջաններից ներթափանցած ակտիվ ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված՝ հանրապետության ամբո...