ՀՀ–ում գրանցված աշխատատեղերի պատմական նոր ռեկորդ է սահմանվել. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստանում գրանցված աշխատատեղերի պատմական նոր ռեկորդ է սահմանվել։
«2023 թվականի դեկտեմբերին աշխատատեղերի թիվը կազմել է 741 հազար 726, որը 2018 թվականի մայիսի նկատմամբ ավելի է 193 հազար 737-ով, այսինքն՝ 2018 թվականի մայիսից ի վեր՝ Հայաստանում բացվել է 193 հազար 737 աշխատատեղ»,- ասել է նա։
Վարչապետի խոսքով՝ 2023 թվականի դեկտեմբերի ցուցանիշը 2022 թվականի դեկտեմբերի ցուցանիշից ավելի է 37 հազար 306-ով կամ՝ 5,3 տոկոսով։
Աշխատավարձի ֆոնդի ցուցանիշը 2023 թվականի դեկտեմբերին կազմել է 264 միլիարդ 188 միլիոն դրամ, որը 2018 թվականի նկատմամբ ավելի է 167 միլիարդ 501 միլիոնով կամ՝ 173 տոկոսով, իսկ նախորդ տարվա նկատմամբ ավելացել է 13,3 տոկոսով կամ՝ 31 միլիարդ դրամով։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ միջադեպ է տեղի ունեցել Երևանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցում. պարզաբանում
Համացանցում տեղեկություն է տարածվել, որ հունվարի 23-ին Երևանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցի 2 աշակերտ ծեծի ե...
Վանաձորում պայթունի նմանվող ձայն է լսվել. ի՞նչ է կատարվել
Վանաձորում այսօր պայթյունի նմանվող ձայն է լսվել։ Լոռու մարզպետարանը մեկնաբանել է տեղի ունեցածը՝ հայտնելով, որ տեղի...
Բաբայանը տեղեկություններ ունի արցախցիների ցուցակագրմամբ զբաղվող խմբակների վերաբերյալ․ պարզաբանում
«Վերջին շրջանում մամուլում և սոցիալական մեդիայում շրջանառվում են Սամվել Բաբայանի կողմից իբր թե արցախցիներին հավաքագրելու...
Տեղումների քանակը հունվարի 25-ի դրությամբ հանրապետության ամբողջ տարածքում գերազանցել է նորման
Վերջին 3 օրերին Միջերկրական ծովի շրջաններից ներթափանցած ակտիվ ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված՝ հանրապետության ամբո...