«Աչքաչափով զգում եմ՝ ճանապարհը, որ կառուցվել է 4 տարի առաջ, այն վիճակում չէ, որ պետք է լիներ». Փաշինյան
«Երբեմն, երբ մեքենա եմ վարում և անցնում ճանապարհներով, աչքաչափով զգում եմ՝ ճանապարհը, որ կառուցվել է 4 տարի առաջ, այն վիճակում չէ, որ պետք է լիներ»․ նկատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության այսօրվա նիստում։
«Ավելի վատ վիճակ է, գոնե՝ իմ զգացողությամբ, քան պետք է լիներ։ Բայց, մյուս կողմից, մենք ճանապարհն ընդունել ենք, այնտեղ ստուգումներ են անում, բայց ամեն X պահի չունենք հարցի պատասխանը՝ 4 տարի, 5 տարի, 2 տարի կամ վեց ամիս առաջ շահագործման հանձնված ճանապարհը այն վիճակու՞մ է, որ մեր ստանդարտով պետք լիներ, թե՞ չէ»,- ասել է նա։
Ըստ վարչապետի՝ ճանապարհները տեղ-տեղ դեֆորմացվել են, տեղ-տեղ լրացուցիչ աշխատանքներ են կատարվել․ «Երկարաժամկետ առումով պատասխան պետք է լինի հարցին՝ մենք ճանապարհը շահագործման ենք հանձնել, երեք տարի հետո այն ինչ վիճակում է լինելու։ Եւ մենք բանաձև պետք է ունենանք, թե ինչ վիճակում պետք է լինի ճանապարհը»։
Նա այս համատեքստում անդրադարձել է այդ ճանապարհով անցնող բեռնատարների գերբեռնվածության հարցին. վարչապետը շեշտեց, որ ճանապարհները նախատեսված չեն նման դեպքերի համար և շարքից շուտ են դուրս գալիս. «Մենք կշեռքներ դրեցինք, հետո կշեռքների վրա աշխատող մարդիկ ձերբակալվեցին, կալանավորվեցին, չգիտեմ՝ դատվում են, թե չեն դատվում, թե էլի բաց ենք թողել, փոշմանել ենք։ Բայց այս հարցերի համախումբը պետք է լուծենք»։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ միջադեպ է տեղի ունեցել Երևանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցում. պարզաբանում
Համացանցում տեղեկություն է տարածվել, որ հունվարի 23-ին Երևանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցի 2 աշակերտ ծեծի ե...
Վանաձորում պայթունի նմանվող ձայն է լսվել. ի՞նչ է կատարվել
Վանաձորում այսօր պայթյունի նմանվող ձայն է լսվել։ Լոռու մարզպետարանը մեկնաբանել է տեղի ունեցածը՝ հայտնելով, որ տեղի...
Բաբայանը տեղեկություններ ունի արցախցիների ցուցակագրմամբ զբաղվող խմբակների վերաբերյալ․ պարզաբանում
«Վերջին շրջանում մամուլում և սոցիալական մեդիայում շրջանառվում են Սամվել Բաբայանի կողմից իբր թե արցախցիներին հավաքագրելու...
Տեղումների քանակը հունվարի 25-ի դրությամբ հանրապետության ամբողջ տարածքում գերազանցել է նորման
Վերջին 3 օրերին Միջերկրական ծովի շրջաններից ներթափանցած ակտիվ ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված՝ հանրապետության ամբո...