Լարսը բաց է բոլոր ավտոմեքենաների համար
Վրաստանից դեպի Ռուսաստան «Վերին Լարս» անցակետով ճանապարհը բացվել է մեծ բեռնատարների համար։ Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը։
Հունվարի 21-ի երեկոյան «Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս» միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձյան պատճառով Վրաստանից դեպի ՌԴ ճանապարհը փակվել էր մեծ բեռնատարների համար:
«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է երթևեկությունը կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար», - ասված է հաղորդագրության մեջ:
Գուդաուրի-Կոբի հատվածներում երթևեկությունն իրականացվում է շուրջօրյա ռեժիմով՝ միայն ձնահոսքապաշտպան թունելներով:
Ռազմավիրական ճանապարհը ներկայումս միակ ցամաքային ճանապարհն է, որը կապում է Հայաստանը Ռուսաստանի հետ։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ միջադեպ է տեղի ունեցել Երևանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցում. պարզաբանում
Համացանցում տեղեկություն է տարածվել, որ հունվարի 23-ին Երևանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցի 2 աշակերտ ծեծի ե...
Վանաձորում պայթունի նմանվող ձայն է լսվել. ի՞նչ է կատարվել
Վանաձորում այսօր պայթյունի նմանվող ձայն է լսվել։ Լոռու մարզպետարանը մեկնաբանել է տեղի ունեցածը՝ հայտնելով, որ տեղի...
Բաբայանը տեղեկություններ ունի արցախցիների ցուցակագրմամբ զբաղվող խմբակների վերաբերյալ․ պարզաբանում
«Վերջին շրջանում մամուլում և սոցիալական մեդիայում շրջանառվում են Սամվել Բաբայանի կողմից իբր թե արցախցիներին հավաքագրելու...
Տեղումների քանակը հունվարի 25-ի դրությամբ հանրապետության ամբողջ տարածքում գերազանցել է նորման
Վերջին 3 օրերին Միջերկրական ծովի շրջաններից ներթափանցած ակտիվ ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված՝ հանրապետության ամբո...