![Ձյան տեղումները կշարունակվեն, տեղ-տեղ բուք կլինի. եղանակը ՀՀ-ում](https://auroranews.am/storage/img/base_image/2024-01-24/65b0a846c3c04.webp)
Ձյան տեղումները կշարունակվեն, տեղ-տեղ բուք կլինի. եղանակը ՀՀ-ում
![Ձյան տեղումները կշարունակվեն, տեղ-տեղ բուք կլինի. եղանակը ՀՀ-ում](https://auroranews.am/storage/img/base_image/2024-01-24/65b0a846c3c04.webp)
Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հունվարի 24-ին ու 27-ին, 26-ի երեկոյան ժամերին՝ առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Հունվարի 24-ին տեղումները առանձին հատվածներում կլինեն ինտենսիվ, լեռնային առանձին շրջաններում սպասվում է նաև բուք, մառախուղ, ճանապարհներին՝ մերկասառույց։ Տեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Հունվարի 25-ին, 26-ի գիշերը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևելյան 2-5մ/վ, 24-27-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 24-ի գիշերը աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։ Երևանում հունվարի 24-ին, 25-ի գիշերը, 26-ի ուշ երեկոյան, 27-ին սպասվում է ձյուն։
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը -1-ից +1, երեկոյան՝ 0-ից -2 աստիճան։