ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցրել Եմենում հութիների թիրախներին
ԱՄՆ-ի և բրիտանական զինուժը հարվածներ է հասցրել Եմենում հութի Անսար Ալլահ շարժման մի քանի օբյեկտների վրա։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Associated Press-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին։
ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան օգտագործել են նավերից արձակված Tomahawk հրթիռներ և կործանիչներ՝ ոչնչացնելու հութիների պահեստներն ու արձակման վայրերը: Ինչպես նշում է գործակալությունը, սա արդեն երկրորդ դեպքն է, երբ երկու դաշնակիցները համակարգված պատասխան հարվածներ են հասցնում հութիների թիրախներին։
«Ալ Արաբիա» և «Ալ Ջազիրա» հեռուստաալիքների փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերը հարձակվել են Սանայում տեղակայված հութիների ռազմակայանի վրա, որը գտնվում է Ադ-Դայլամի և այլ օբյեկտներ Թաիզ, Հաջա, Ալ-Հոդեյդա և Ալ-Բեյդա նահանգներում: Ինչպես Al Jazeera-ին հայտնել է Անսար Ալլահ շարժման անանուն ներկայացուցիչը, երեքշաբթի գիշերը հասցված հարվածներն ամենազանգվածն էին հունվարի 12-ից ի վեր, երբ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան առաջին անգամ հարձակվեցին Եմենի տարածքի վրա։
Al Hadath հեռուստաալիքի տվյալներով՝ դաշնակիցներն առնվազն 35 հարված են հասցրել հութիների թիրախներին։ Բացի այդ, Al Hadath-ի աղբյուրները պնդում են, որ հարձակման ժամանակ սպանվել են Անսար Ալլահի երեք բարձրաստիճան պաշտոնյաներ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելական բանակը ցույց է տվել, թե ինչ տեսք ունեն ՀԱՄԱՍ-ի ստորգետնյա թունելները
Իսրայելական բանակը հայտնել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ ստորգետնյա թունելի մասին, որը հայտնաբերվել է Խան Յունիսում:Նրա երկարությունը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսական ԶՈՒ-ն Ուկրաինայի տարբեր ուղղություններով հրթիռն է ուղարկել. կան զոհեր և վիրոավորներ
Ռուսական ԶՈՒ-ն Ուկրաինայի տարբեր ուղղություններով հրթիռն է ուղարկել: Հայտնում են տեղի լրատվամիջոցները: Կիևում մեկ կին է...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուկրաինան գնդակոծել է Դոնեցկի շուկաներից մեկը. կա 18 զոհ
Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծել են Դոնեցկի Կիրովի շրջանը, զոհվել է 18 մարդ։ Այս մասին հայտարարել է Դոնեցի Ժողովր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դամասկոսում տան վրա հարվածի հետևանքները. կա զոհ և վիրավորներ
Մեկ մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում բնակելի տան վրա իսրայելական հարվածի հետևանքով: Այս մ...