Պեսկովն արձագանքել է ռուսներին հավաքագրելու ԿՀՎ-ի փորձերին
Կրեմլը տեսել է սոցցանցերում հրապարակված տեսանյութ, որում ռուսներին կոչ է արվում համագործակցել Կենտրոնական հետախուզական վարչության հետ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա ընդգծել է, որ տարբեր երկրների հետախուզական ծառայությունները հաճախ են դիմում սոցցանցերի օգտագործմանը, սակայն սխալվել են՝ տեսանյութը տեղադրելով X-ում (նախկինում՝ Twitter):
«Աշխարհի հետախուզական ծառայությունները հաճախ են դիմում սոցիալական ցանցերին։ ԿՀՎ-ն դա անում է ամեն տարի: Բայց ինչ-որ մեկը պետք է ԿՀՎ-ին ասի, որ VKontakte-ն այստեղ ավելի հայտնի է, քան արգելված X-ը»,- ասել է Պեսկովը:
Պեսկովը մի շարք այլ հայտարարություններ է արել. Նա մեկնաբանել է մամուլում հայտնված տեղեկությունը ՌԴ պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա կատարելիք այցի մասին։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ շփումներն ընթանում են ամենաբարձր մակարդակով, սակայն պետք է սպասել պաշտոնական տեղեկատվության։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը Չեխիայում և Ղրղզստանում ռազմական կցորդ կունենա
Հայաստանը Չեխիայում և Ղրղզստանում դեսպանությանը կից ռազմական կցորդի պաշտոն կունենա. որոշման նախագիծն ընդգրկված է կառավար...
Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացվել է
Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը 4 ամսով երկարացվել է։ Տեղեկությունը հայտնում են ադրբ...
Ադրբեջանը խաղաղության պայմանագիր ստորագրելու մտադրություն չունի. Միրզոյանը` փակ հանդիպմանը. «Հրապարակ»
Ադրբեջանը խաղաղության պայմանագիր ստորագրելու մտադրություն չունի։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը, հղում անելով երեկ Ք...
ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն կարգավորումը Հայաստանի և Ադրբեջանի միջև
ԵՄ ԱԳ նախարարներն այսօր կհավաքվեն Բրյուսելում՝ ի թիվս այլ հարցերի քննարկելու համար հայ-ադրբեջանական հարաբերությունների վ...