ՆԱՏՕ-ն ՌԴ-ի կողմից անմիջական սպառնալիքներ չի տեսնում. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ն ներկայումս իր դաշնակիցների նկատմամբ Ռուսաստանի կողմից անմիջական սպառնալիք չի տեսնում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Ուղղակի և անմիջական սպառնալիքներ չենք տեսնում դաշնակիցներից որևէ մեկի նկատմամբ։ Մենք ուշադիր հետևում ենք Ռուսաստանի գործողություններին, ուժեղացնում ենք մեր զգոնությունը, մեր ներկայությունը դաշինքի արևելյան թևում, բայց նպատակը հենց այն է, որ կանխենք ցանկացած հարձակում դաշնակիցներից որևէ մեկի վրա»,-ասել է նա։
Ստոլտենբերգը հայտարարել է նաև, որ փետրվարին դաշինքի պաշտպանության նախարարները կքննարկեն ռազմական արտադրության ավելացումը:
«Ես այսօր կքննարկեմ ռազմական արտադրության ավելացումը Հյուսիսատլանտյան խորհրդի մշտական ներկայացուցիչների մակարդակով նիստում։ Բացի այդ, դաշնակից երկրների պաշտպանության նախարարները հաջորդ ամիս կքննարկեն այդ թեման»,-նշել է նա։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև հայտարարել է 155 միլիմետր տրամաչափի զինամթերքի արտադրության մեջ դաշինքի լայնածավալ 1,2 միլիարդ դոլարի չափով ներդրումների մասին։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը Չեխիայում և Ղրղզստանում ռազմական կցորդ կունենա
Հայաստանը Չեխիայում և Ղրղզստանում դեսպանությանը կից ռազմական կցորդի պաշտոն կունենա. որոշման նախագիծն ընդգրկված է կառավար...
Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացվել է
Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը 4 ամսով երկարացվել է։ Տեղեկությունը հայտնում են ադրբ...
Ադրբեջանը խաղաղության պայմանագիր ստորագրելու մտադրություն չունի. Միրզոյանը` փակ հանդիպմանը. «Հրապարակ»
Ադրբեջանը խաղաղության պայմանագիր ստորագրելու մտադրություն չունի։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը, հղում անելով երեկ Ք...
ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն կարգավորումը Հայաստանի և Ադրբեջանի միջև
ԵՄ ԱԳ նախարարներն այսօր կհավաքվեն Բրյուսելում՝ ի թիվս այլ հարցերի քննարկելու համար հայ-ադրբեջանական հարաբերությունների վ...