Բաքվի կողմից չեմ լսել հավաստիացում, որ պատրաստ են ՌԴ-ում կնքել խաղաղության պայմանագիրը․ Միրզոյան
Վերջին շրջանում զանազան միջնորդությունները միջնորդություն չեն բառի դասական իմաստով, այնպես, ինչպես հայկական հանրությունը ընկալում էր այդ եզրույթը ԵԱՀԿ Մինսկի խմբի դեպքում, երբ առաջարկներ էին մշակվում և ներկայացվում կողմերին։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Նա ընդգծեց, որ վերջին շրջանում այդ միջնորդությունները առավելապես նոր հանդիպումներ կազմակերպելու մասին են։ Միրզոյանը խոսեց նաև այն մասին, թե արդյո՞ք Բաքուն պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիր ՌԴ-ում։
«Չգիտեմ, ադրբեջանական կողմից այդպիսի հավաստիացում ո՛չ փակ և ո՛չ էլ հրապարակային հանդիպումների ընթացքում չեմ լսել։ Եթե Սերգեյ Լավրովը այդպես է պնդում, գուցե ինչ-որ հիմք ունի»,- ասաց Միրզոյանը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը Չեխիայում և Ղրղզստանում ռազմական կցորդ կունենա
Հայաստանը Չեխիայում և Ղրղզստանում դեսպանությանը կից ռազմական կցորդի պաշտոն կունենա. որոշման նախագիծն ընդգրկված է կառավար...
Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացվել է
Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը 4 ամսով երկարացվել է։ Տեղեկությունը հայտնում են ադրբ...
Ադրբեջանը խաղաղության պայմանագիր ստորագրելու մտադրություն չունի. Միրզոյանը` փակ հանդիպմանը. «Հրապարակ»
Ադրբեջանը խաղաղության պայմանագիր ստորագրելու մտադրություն չունի։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը, հղում անելով երեկ Ք...
ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն կարգավորումը Հայաստանի և Ադրբեջանի միջև
ԵՄ ԱԳ նախարարներն այսօր կհավաքվեն Բրյուսելում՝ ի թիվս այլ հարցերի քննարկելու համար հայ-ադրբեջանական հարաբերությունների վ...