Գուտերեշն անընդունելի է համարել պաղեստինցիների` պետություն ունենալու իրավունքը չճանաչելը
Երկու պետությունների՝ Իսրայելի և Պաղեստինի ստեղծման մասին որոշումից, ինչպես նաև պաղեստինցիների՝ պետականություն ունենալու իրավունքը ճանաչելուց հրաժարվելն անընդունելի են։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն անուղղակիորեն ակնարկել էր, որ իր կառավարման օրոք պաղեստինյան պետություն չի կարող ստեղծվել, քանի որ ներկայիս պայմաններում Իսրայելը մտադիր է ապահովել իր անվտանգությունը միայն պաղեստինյան տարածքներում վերահսկողության պահպանման դեպքում:
«Իսրայելցիների և պաղեստինցիների համար երկու պետություն ստեղծելու որոշումն ընդունելուց հրաժարվելը, ինչպես նաև Պաղեստինի ժողովրդի պետականության իրավունքի ժխտումն անընդունելի են»,- գրել Է Գուտերեշը X-ի իր էջում:
Նրա խոսքով՝ Պաղեստինի ժողովրդի՝ սեփական պետություն կառուցելու իրավունքը պետք է ճանաչվի բոլորի կողմից:
Նմանատիպ հոդվածներ
ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն կարգավորումը Հայաստանի և Ադրբեջանի միջև
ԵՄ ԱԳ նախարարներն այսօր կհավաքվեն Բրյուսելում՝ ի թիվս այլ հարցերի քննարկելու համար հայ-ադրբեջանական հարաբերությունների վ...
Մենք Ադրբեջանից ակնկալում ենք երաշխիքներ և պատրաստ ենք տալ երաշխիքներ. Փաշինյան
Մենք Ադրբեջանից, Ադրբեջանն էլ մեզնից լրացուցիչ երաշխիքներ ենք ուզում, որ մենք փոխադարձաբար տարածքային նկրտումներ չունենք...
Հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվելու սահմանազատման հարցերով հանձնաժողովի համատեղ նիստում
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցերով երկու երկրների համապատասխան հանձնաժողո...
Հայաստանը Չեխիայում և Ղրղզստանում ռազմական կցորդ կունենա
Հայաստանը Չեխիայում և Ղրղզստանում դեսպանությանը կից ռազմական կցորդի պաշտոն կունենա. որոշման նախագիծն ընդգրկված է կառավար...