Ռազմական

Հուսիթներն Ադենի ծոցում հարձակվել են ամերիկյան նավի վրա

Edita
Հուսիթներն Ադենի ծոցում հարձակվել են ամերիկյան նավի վրա

Հուսիթները Ադենի ծոցում հարված են հասցրել Ամերիկյան Chem Ranger լցանավին։ Այս մասին հայտնել է Al Masirah-ը՝ հղում անելով Եմենի զինվորականներին։


Հուսիթները պնդում են, որ ուղիղ հարված են արձանագրել։ ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հաստատել է գնդակոծությունը՝ հայտնելով, որ ոչ ոք չի տուժել:


Ծովային անվտանգության բրիտանական Ambrey ընկերությունը հայտնել է, որ չորս անօդաչու թռչող սարքեր մոտեցել են ամերիկյան տանկերին, որն անցնում էր Մարշալյան կղզիների դրոշի ներքո: Միջադեպը տեղի է ունեցել Եմենի էլ Մուկալլա նավահանգստից 87 մղոն (140 կմ) հարավ-արևելք: Մեկ դրոն ընկել է ջուրը, հայտնում է Reuters-ը։




Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250