Մենք կարող ենք բախվել ռազմական գործողությունների մի քանի ուղղություններով․ Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն զգուշացնում է
Մեծ Բրիտանիան և նրա դաշնակիցները պետք է պատրաստվեն Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի հետ գլոբալ պատերազմի, որը կարող է սկսվել 5 տարի անց։ Այս մասին հայտարարել է թագավորության պաշտպանության նախարար Գրանտ Շեփսը:
Նրա խոսքով՝ եկել է ժամանակը, երբ «աշխարհի բոլոր ժողովրդավարական երկրները» պետք է ավելացնեն պաշտպանական ծախսերը՝ ի դեմս նոր սպառնալիքների:
«Խաղաղ դիվիդենտների դարաշրջանն ավարտվել է։ Հինգ տարի անց մենք կարող ենք բախվել ռազմական գործողությունների մի քանի թատերաբեմերի՝ Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի մասնակցությամբ»,- նախազգուշացրել է Շեփսը։
Նա նշել է, որ սառը պատերազմի ավարտից հետո տարիների ընթացքում Ռուսաստանը դարձել է «ռազմատենչ ավտորիտար պետություն»: Ըստ Շեփսի՝ 2014-ին նախագահ Վլադիմիր Պուտինը «հեռացավ» Ղրիմի բռնակցումից, ուստի ութ տարի անց նա որոշեց լայնածավալ ներխուժում կատարել Ուկրաինա և այժմ փորձում է կլանել այդ երկիրը:
Մինչդեռ Չինաստանում հետեւում են Արեւմուտքի արձագանքին՝ գնահատելով, թե կբավականացնի արդյոք նրա համբերությունը Կիեւին հետագայում եւս օգնելու համար, ԿԺԴՀ-ն խոստանում է ընդլայնել իր միջուկային զինանոցը, Իրանը ստեղծում է սեփական միջուկային զենքը, եւ այդ բոլոր երկրներն այսպես թե այնպես համագործակցում են միմյանց հետ, նշել է Շեփսը:
Նրա կարծիքով՝ 2024 թվականը բեկումնային տարի կլինի ամբողջ աշխարհի համար։ Նա չի բացառել, որ հենց այդ ժամանակ կորոշվի Ուկրաինայի ճակատագիրը։
«Պուտինը կարծում է, որ Արեւմուտքին չի բավականացնի տոկունությունը։ Եվ քանի որ վտե նրան այս պատե նրան այս պատտք է ապացուցենք, որ նա սխալ է: Եթե նրան այս պատերազմում հաղթանակ «պարգևեք», դա կմեծացնի էսկալացիայի վտանգը։ Ոչ միայն այն պատճառով, որ նա տարված է Ռուսական կայսրության վերականգնման գաղափարով, այլ նաեւ այն պատճառով, որ դա Արեւմուտքի թուլության ազդանշան կդառնա մյուս պոտենցիալ ագրեսորների համար»,- պարզաբանել է Շեփսը։
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ՆԱՏՕ-ի ներկայիս ռազմավարական մրցակիցներն «ավելի անկայուն են եւ իռացիոնալ», քան նրանք, որոնք կային սառը պատերազմի ժամանակ, հատկապես եթե խոսենք Հյուսիսային Կորեայի եւ Իրանի մասին: Բրիտանացի նախարարի խոսքով՝ դժվար է կանխատեսել, թե արդյոք նրանց հետ կաշխատի միջուկային զսպման եւ փոխադարձ ոչնչացման երաշխավորված ռազմավարությունը, որը կանգնեցնում էր պատերազմները անցյալում:
Շեփսը նաեւ հիշեցրել Է ապակայունացնող այլ գործոնների մասին, ինչպիսիք են ահաբեկչական սպառնալիքները, կիբերհարձակումները, ընտրություններին միջամտությունը, էներգետիկ եւ միգրացիոն ճգնաժամեր ստեղծելու փորձերը:
Նա հավելել է, որ Մեծ Բրիտանիան արդեն սկսել է պատրաստվել գլոբալ պատերազմի։ 2024 թվականին կառավարությունն առաջին անգամ պաշտպանության վրա կծախսի 50 մլրդ ֆունտ ստեռլինգ, ինչպես նաեւ նախատեսում է ապագայում այդ նպատակների համար ծախսերի մակարդակը հասցնել ՀՆԱ-ի 2,5 տոկոսի: Բացի այդ, երկիրը 20 հազար զինվոր եւ հարվածային ավիակիր խումբ կուղարկի սառը պատերազմից ի վեր ՆԱՏՕ-ի խոշորագույն զորավարժություններին, կշարունակի զարգացնել AUKUS ստորջրյա ուժերի միությունը Ավստրալիայի եւ ԱՄՆ-ի մասնակցությամբ, ինչպես նաեւ աշխատել Իտալիայի եւ Ճապոնիայի հետ վեցերորդ սերնդի կործանիչի ստեղծման ուղղությամբ:
«Մենք անցել ենք ամբողջական շրջան՝ հետպատերազմյանից անցնելով նախապատերազմական խաղաղության։ Իդեալիզմի դարաշրջանը փոխարինվեց կոշտ ռեալիզմի ժամանակաշրջանով։ Մենք թեւակոխում ենք նոր դարաշրջան եւ պետք է պատրաստ լինենք զսպել մեր թշնամիներին, մեր հետեւից տանել դաշնակիցներին եւ պաշտպանել մեր ազգը, երբ նման կոչ լինի»,- եզրափակել է Շափսը։