«Մեզ այնտեղ չեն հրավիրում». Լավրովը` հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման մասին
Մոսկվան ներգրավված չէ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքներին, չնայած պայմանավորվածությանը։ Այս մասին 2023 թվականին ՌԴ դիվանագիտության արդյունքների ամփոփմանը նվիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք առաջարկել ենք մեր ծառայությունները, ավելին, կողմերը համաձայնագիր են ստորագրել, որ սահմանազատման հանձնաժողով են ստեղծում, որին ռուսական կողմը կմասնակցի որպես խորհրդատու։ Մեզ այնտեղ չեն հրավիրում»,- ասել է Լավրովը։
Նա ներկաների ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել է, որ դելիմիտացիայով զբաղվելու է Եվրամիությունը, չնայած որ ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը երբեք ԵՄ մաս չեն կազմել:
Նա ընդգծել է, որ Եվրամիությունը ոչ մի քարտեզ չունի։ Ռուսաստանի Դաշնությունն ունի քարտեզներ, և դա ձեռնտու է կողմերին, բայց ոչ ԵՄ-ին և ԱՄՆ-ին, որոնք նույնպես ցանկանում են մասնակցել սահմանազատմանը։
ՌԴ–ն երբեք Հայաստանի հետ հարաբերությունների սառեցման նախաձեռնող չի եղել. Լավրով
«Նրանց մոտ ինչ-որ կերպ հայտնվել են ԽՍՀՄ Գլխավոր շտաբի քարտեզներ, և դրա համար ասում են «ձեզ ռուսներ պետք չեն, մենք քարտեզներ ունենք»: Մի փոքր տարօրինակ է թվում, մեծ մարդիկ են, բայց խաղ են խաղում, թե «ով է գլխավորը», և ով կարող է լրացուցիչ միավորներ հավաքել միջազգային ասպարեզում»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Նրա խոսքով, ցավալի է, որ արևմտյան եսասիրական շահերը խանգարում են և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հիմնարար շահերի իրականացմանը։
Նմանատիպ հոդվածներ
Լավրովը` հայ-ռուսական հարաբերությունների սառեցման մասին
Ռուսական կողմը երբեք չի նախաձեռնել Հայաստանի հետ հարաբերությունների սառեցում. ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։«Ի...
Հայկական զիջումների արդյունքում 23 ռազմագերիներ կարող են վերադառնալ. Սիրանուշ Սահակյան. «Հրապարակ»
2023-ի դեկտեմբերին Հայաստանը գերիների փոխանակում իրականացրեց` Ադրբեջանում պահվող 32 հայ զինծառայողների դիմաց ազատ արձակե...
Մենք Ադրբեջանից ակնկալում ենք երաշխիքներ և պատրաստ ենք տալ երաշխիքներ. Փաշինյան
Մենք Ադրբեջանից, Ադրբեջանն էլ մեզնից լրացուցիչ երաշխիքներ ենք ուզում, որ մենք փոխադարձաբար տարածքային նկրտումներ չունենք...
Հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվելու սահմանազատման հարցերով հանձնաժողովի համատեղ նիստում
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցերով երկու երկրների համապատասխան հանձնաժողո...