ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ադրբեջանն ամեն ինչ հայելային է անում». Ալեն Սիմոնյան
Այն, ինչ անում է հարևան երկրի ղեկավարը, անում է հայելային՝ կրկնելով այն, ինչ հայկական կողմն արել է այս տարիների ընթացում։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Ալիևի տարածքային հավակնություններից։
«Չէ՞ որ մենք միշտ ասում էինք՝ սրանք մեր պատմական տարածքներ են, և այլն։ Ալիևը խոսում է մի բանի մասին, որպեսզի հակակշիռ ստեղծի այն նարատիվներին, որ մենք 30 տարվա ընթացքում ստեղծել ենք»,- նկատեց ԱԺ նախագահը։
Հարցին, թե Ալիևն է պնդում, որ «Էրիվանը Ադրբեջան է»՝ Սիմոնյանը արձագանքեց. «Մենք էլ ասել ենք՝ Նախիջևանը Հայաստան է, ասել ենք՝ Ղարաբաղը Հայաստան է։ Մենք ասել ենք, որ գնալու ենք Բաքվում թեյ խմելու, իրենք էլ՝ Սևանում թեյ խմելու մասին։ Ադրբեջանն ամեն ինչ հայելային է անում»։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը նախագահն իր վերջի հարցազրույցում կրկին ՀՀ-ին տարածքային պահանջներ է ներկայացրել՝ պնդելով, թե, իբրև, Երևանն ու Ջերմուկն իրենց պատմական տարածքներն են։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դպրոցական հանդեսում չեք». Նիկոլ Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին. ԱԺ-ում իրավիճակը լարվեց
«Ես խորհուրդ կտայի Ձեզ, որպեսզի հաջորդ անգամ այդ նույն հարցը փորձեք հանգավորել, որպեսզի չորրորդ դասարանի պատշաճ ոտանավոր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Անկախության գոյության ամբողջ ընթացքում ՀՀ ինքնիշխանությունը լղոզել ենք»․ Նիկոլ Փաշինյան
Անկախության գոյության ամբողջ ընթացքում մենք մեկ բան չենք նկատել, որ Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սահմանին այս պահին էլ կա էսկալացիայի հավանականություն». Միրզոյան
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, թե Հայաստանի համար սկզբունքային չէ՝ Ադրբեջանի հետ բանակցությունները...
Հայաստանից արձագանքել են Ալիևի հայտարարություններին
Հայաստանի Հանրապետությունն արել և անում է ամեն ինչ, որպեսզի ունենա բաց սահմաններ՝ պահպանելով իր սուվերենությունը: Այս մա...