ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Անկախության գոյության ամբողջ ընթացքում ՀՀ ինքնիշխանությունը լղոզել ենք»․ Նիկոլ Փաշինյան
Անկախության գոյության ամբողջ ընթացքում մենք մեկ բան չենք նկատել, որ Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը չենք ֆիքսել, լղոզել ենք, ինչը ֆունդամենտալ պռոբլեմ է։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի դիտարկմամբ՝ հարցին պետք է ճիշտ դիտանկյունից նայել, այսինքն՝ բոլոր գործողությունները, որոնք հիմա կատարում են շարունակում են ուղղված լինել Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հաստատմանը։
«Անվտանգային մարտահրավերների մեջ մեր ռազմավարական ընկալումը հետևյալն է, որ մեր բոլոր դիրքորոշումները և ձևակերպումները պետք է հենվեն լեգիտիմության վրա»,- կառավարության ղեկավարը։
Փաշինյանն անդրադառնալով Ալիևի հայտարարություններին, եթե ՀՀ-ն չտա ճանապարհը Մեղրիի հատվածով, ապա իրենք կօգտվեն Իրանի տարածքով Նախիջևանին միանալու ճանապարհից, պատասխանեց, որ ինչ պայմաններով Իրանն է ճանապարհ տալիս Ադրբեջանին դեպի Նախիջևան, այնպես էլ ՀՀ-ն է պատրաստ տալ այդ անցումը Ադրբեջանի հիմնական հատվածից Նախիջևան։
Հարց հնչեցնող ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը համակարծիք չէր Փաշինյանը հետ՝ նշելով, որ Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները տարբերվում են հայ-ադրբեջանականից։
Խաչատրյանը հարցրեց, թե Ադրբեջանը կարող է պատերազմ սկսել, նոր անվտանգային իրավիճակ է սկսվել, Հայաստանը ստեղծված իրավիճակում ինչ հակաքայլ է առաջարկում։
Հարցին Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց․«Այս իրավիճակում, ինչպես և նախկինում մեր դիրքորոշումը պետք է լինի լեգիտիմությունը»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դպրոցական հանդեսում չեք». Նիկոլ Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին. ԱԺ-ում իրավիճակը լարվեց
«Ես խորհուրդ կտայի Ձեզ, որպեսզի հաջորդ անգամ այդ նույն հարցը փորձեք հանգավորել, որպեսզի չորրորդ դասարանի պատշաճ ոտանավոր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սահմանին այս պահին էլ կա էսկալացիայի հավանականություն». Միրզոյան
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, թե Հայաստանի համար սկզբունքային չէ՝ Ադրբեջանի հետ բանակցությունները...
Հայկական զիջումների արդյունքում 23 ռազմագերիներ կարող են վերադառնալ. Սիրանուշ Սահակյան. «Հրապարակ»
2023-ի դեկտեմբերին Հայաստանը գերիների փոխանակում իրականացրեց` Ադրբեջանում պահվող 32 հայ զինծառայողների դիմաց ազատ արձակե...
Լավրովը` հայ-ռուսական հարաբերությունների սառեցման մասին
Ռուսական կողմը երբեք չի նախաձեռնել Հայաստանի հետ հարաբերությունների սառեցում. ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։«Ի...