ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սահմանին այս պահին էլ կա էսկալացիայի հավանականություն». Միրզոյան
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, թե Հայաստանի համար սկզբունքային չէ՝ Ադրբեջանի հետ բանակցությունները կընթանան միջնորդների՞ ներկայությամբ, թե՞ ուղիղ շփումներով. «Սկզբունքային են բանակցությունների բովանդակությունն ու սկզբունքները, որոնց շուրջ բանակցությունները պետք է տեղի ունենան»,- ասել է նա։
Ըստ Միրզոյանի՝ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ հանդիպումները ցանկության դեպքում կարելի է անվանել և՛ միջնորդավորված, և՛ ուղիղ. «Տարբեր գործընկերներ են կազմակերպել հանդիպումները, բայց, միևնույն ժամանակ, կարելի է ասել՝ սրանք ուղիղ բանակցություններ էին, որովհետև հանդիպման ժամանակ երկու կողմը միմյանց հետ են բանակցել»։
Ըստ նրա՝ այս մասին խոսակցություններն արհեստական են։
Խոսելով երկրների ղեկավարների հանդիպումների մասին՝ նա շեշտել է, որ կան դրանք կազմակերպելու փորձեր, բայց դեռ որևէ պայմանավորվածություն չկա. «Այս պահին ինչպես երկու երկրների ղեկավարների հանդիպման պայմանավորվածություն չկա, այնպես էլ՝ ԱԳ նախարարների հանդիպման»։
Ըստ Միրզոյանի՝ այս պահին էլ սահմանին էսկալացիայի հավանականություն կա. «Հռետորաբանությունը, որ ականատես եղանք Ադրբեջանի նախագահի հարցազրույցում, թույլ չի տալիս մեկ վայրկյան անգամ թուլացնել զգոնությունը․ ավելին, նույն հարցազրույցում լսեցինք Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ անթաքույց պահանջներ»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դպրոցական հանդեսում չեք». Նիկոլ Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին. ԱԺ-ում իրավիճակը լարվեց
«Ես խորհուրդ կտայի Ձեզ, որպեսզի հաջորդ անգամ այդ նույն հարցը փորձեք հանգավորել, որպեսզի չորրորդ դասարանի պատշաճ ոտանավոր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Անկախության գոյության ամբողջ ընթացքում ՀՀ ինքնիշխանությունը լղոզել ենք»․ Նիկոլ Փաշինյան
Անկախության գոյության ամբողջ ընթացքում մենք մեկ բան չենք նկատել, որ Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մենք ևս մեկ խոշոր ներդրում ենք պլանավորում». Ավինյան
Մայրաքաղաքում այս տարի ունենալու ենք ևս 200 նոր ավտոբուս, որոնցից 30-ը արդեն Երևանում են, 170-ը՝ տարվա կեսերին կունենանք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր բանակը պիտի հզորանա միայն 29.8 հազար կմ քառակուսին պաշտպանելու համար. Փաշինյան
Եթե դու ուժեղ և մարտունակ բանակ ունես լեգիտիմ նպատակներ իրագործելու համար, ոչ մեկ քեզ չի կարող ասել՝ ինչու ես դու քո բան...