ՀԴՄ-ների թեմատիկ ստուգման շրջանակում հսկիչ գնման ընթացակարգի որոշ մասեր կտեսաձայնագրվեն. նախագիծ
Կառավարության հեղինակած օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվող կարգավորումները վերաբերում են վարչարարության բարելավմանը: Մասնավորապես, թեմատիկ ստուգումների ընթացքում ապացույցների հետ կապված հարցեր են առաջանում: Նախատեսվում է հսկիչ գնումների՝ ՀԴՄ-ների թեմատիկ ստուգման շրջանակում հսկիչ գնման ընթացակարգի որոշ մասերի տեսաձայնագրում: Հարկային մարմնի ծառայողին հնարավորություն կընձեռվի իրականացնելու տեսաձայնագրում, որի արդյունքները հետագայում հնարավոր կլինի օգտագործել դատարանում այս կամ այն փաստը վիճարկելիս: Այս մասին բարձրաձայնել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով Հարկային և Վարչական դատավարության օրենսգրքերում ու «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը:
Զեկուցողի խոսքով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններով նախատեսվում էր, որ առևտրի սրահներում ՀԴՄ սարքը գտնվի տեսախցիկի հսկողության տակ, սակայն գլխադասային՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման ժամանակ պատգամավորները որոշ դիտարկումներ են ներկայացրել, և պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջինից երկրորդ ընթերցում գնահատել առաջարկվող գործիքակազմի արդյունավետության հարցը:
Նախաձեռնությամբ նաև այլ փոփոխություններ են կատարվում:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նշել է, որ նախաձեռնությունը քննարկվել է տնտեսվարողների շրջանում: Պատգամավորի խոսքով հանձնաժողովում հստակեցվել է, որ տեսուչները նկարահանելու են մինչ գնում կատարելն ու դրանից հետո ընկած ժամանակահատվածը: Ըստ զեկուցողի՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջինից երկրորդ ընթերցում որոշ հարցերի վերաբերյալ լրացուցիչ քննարկում իրականացնել: Հանձնաժողովի փոխնախագահի խոսքով առաջարկվող կարգավորումները պետք է լինեն ինստիտուցիոնալ: Բաբկեն Թունյանը, տեղեկացնելով, որ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն, հորդորել է կողմ քվեարկել նախաձեռնությանը:
Օրենսդրական փաթեթը քննարկվել է հունվարի 15-ի ԱԺ նիստում:
Նմանատիպ հոդվածներ
Գյումրիի մաքսատան տարածքում մեքենաների կայանման վճարը կբարձրանա
ԱԺ-ն քննարկում է պետական տուրքի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է բարձրացնել Հյուսիսային մաքս...
Բաքվի վերաքննիչ դատարանը մերժեց Վագիֆ Խաչատրյանի բողոքը
Բաքվի վերաքննիչ դատարանն այսօր մերժեց Լաչինի միջանցքում ադրբեջանցի ուժայինների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի նկատմամ...
Հայաստանում ինտերնետի աշխատանքի խափանումներ են նկատվում․ որն է խնդիրը
Հայաստանում վերջին ժամերին ինտերնետի աշխատանքի խափանումներ են դիտվում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում «Յուքոմ» ընկերութ...
Սիգի որսը կշարունակի մնալ արգելված. մարտի 1-ից շուտ ձկնորսներին թույլ չի տրվի մտնել Սևան
Սիգի արդյունագործական որսը Սևանում կթույլատրվի ոչ թե հունվարի 20-ից, ինչպես նախօրոք հայտարարվել էր, այլ մարտի 1-ից։ ...