Թայվանում նախագահի ընտրություններում հաղթած թեկնածուն խոսել է ՉԺՀ-ի հետ հարաբերությունների մասին
Թայվանի իշխող Դեմոկրատական առաջադիմական կուսակցության թեկնածու Լայ Ցինդեն հաղթել է Թայվանի նախագահական ընտրություններում: Այս մասին տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստիից:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Թայվանի ժողովրդին մեր ժողովրդավարության համար նոր գլուխ գրելու համար: Մենք աշխարհին ցույց ենք տվել, թե որքան ենք գնահատում ժողովրդավարությունը», - ասել է Լայ Ցինդեն ընտրողներին:
Խոսելով Չինաստանի հետ հարաբերությունների մասին` Լայ Ցինդեն ասել է, որ Թայվանը մայրցամաքային Չինաստանի հետ իսկապես ցանկանում է երկխոսություն` «եթե հավասարություն լինի»։
Նա միևնույն ժամանակ նշել է, որ մտադիր է պահպանել ստատուս-քվոն Թայվանի նեղուցում, օգտագործել երկխոսությունը՝ փոխարինելու առճակատումը, և պարտավորվել է պաշտպանել կղզին Չինաստանի «սպառնալիքներից և ահաբեկումներից»:
Ցինդեն նաև կողմ է արտահայտվում Վաշինգտոնի հետ կապերի խորացմանը։
Լայ Ցինդեն նաև շնորհակալություն է հայտնել իր մրցակիցներին՝ ասելով, որ հեռախոսով խոսել է նրանց հետ և ընդունել շնորհավորանքները։
Հիշեցնենք` ավելի վաղ հայտնել էինք, որ Թայվանում նախագահական ընտրություններ են:
Նմանատիպ հոդվածներ
Արաքս գետի վրա պատնեշի կառուցման նախագիծը համաձայնեցվում է Թուրքիայի հետ
Արաքս գետը նախկին հուն վերադարձնելու համար պատնեշի կառուցման նախագիծը, անհրաժեշտության դեպքում, համաձայնեցվում է Թուրքիա...
Իրանի ԱԳՆ խոսնակը` «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ թուրք նախարարի հայտարարության մասին
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ասուլիսի ժամանակ անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Թուրքիայի տրանսպորտի և են...
Շառը Միշելը կհեռանա Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնից. հայտնի է՝ ինչու
Եվրոպական խորհրդի ներկայիս նախագահ Շառլ Միշելը հայտնել է, որ մասնակցելու է Եվրախորհրդարանի ընտրություններին և ամռանը կլք...
Մեզ այլևս պետք չեն պաշտոնյաներ, ովքեր բարձրացնում են հարցեր. Փաշինյան
«Ինձ այլևս պետք չեն պրոբլեմների բացատրություններ, ինձ պետք են պրոբլեմների լուծումներ»: Այս մասին այսօր կառավարության նիս...