Մեզ այլևս պետք չեն պաշտոնյաներ, ովքեր բարձրացնում են հարցեր. Փաշինյան
«Ինձ այլևս պետք չեն պրոբլեմների բացատրություններ, ինձ պետք են պրոբլեմների լուծումներ»: Այս մասին այսօր կառավարության նիստին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Խնդրում եմ ինձ որևէ մեկդ չտաք բացատրություն, թե ինչու է այսինչ բանն այսպես։ Կգաք, ու կասեք՝ այս հարցը լուծված է, ու չբացատրեք էլ, թե ինչպես։ Ինձ կարևոր է, որ հարցը լուծված լինի»,-ասել է նա։
Նրա խոսքով, պետք չեն պաշտոնյաներ, որոնք հարցեր են բարձրացնում. «Մեզ պետք են պաշտոնյաներ, որոնք հարցեր են լուծում»։
Վարչապետի խոսքով, շենքից դուրս էլ բազմաթիվ մարդիկ սոցիալական ցանցերում հարցեր են բարձրացնում. «Մենք ի՞նչ է՝ մարդկանց հարց բարձրացնելու համար պաշտոն ու աշխատավարձ ենք տալի՞ս։ Ոչ, չենք տալիս։ Հետևաբար, ովքեր այստեղ են, իրենք հարցեր չպետք է բարձրացնեն, իրենք հարցերը պետք է լուծեն, որովհետև բոլոր հարցերը բարձրացված են»։
Նմանատիպ հոդվածներ
Իրանի ԱԳՆ խոսնակը` «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ թուրք նախարարի հայտարարության մասին
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ասուլիսի ժամանակ անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Թուրքիայի տրանսպորտի և են...
Շառը Միշելը կհեռանա Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնից. հայտնի է՝ ինչու
Եվրոպական խորհրդի ներկայիս նախագահ Շառլ Միշելը հայտնել է, որ մասնակցելու է Եվրախորհրդարանի ընտրություններին և ամռանը կլք...
Նիկոլ Փաշինյանը երբևէ չի ասել՝ «կարմիր գծերը» պետք է չլինեն. Ավինյան
Նիկոլ Փաշինյանը երբևէ չի ասել, որ «կարմիր գծերը» պետք է չլինեն: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ամփոփիչ մամուլի ասու...
Սանոսյանն անդրադարձել է 8 գյուղերի վերադարձի վերաբերյալ Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններին
Մեզ հետ հանդիպումների ընթացքում միջազգային կառույցների մի շարք գործընկերներ, այդ թվում հատկապես ՀՀ-ում տարբեր բանկային դ...