Շառը Միշելը կհեռանա Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնից. հայտնի է՝ ինչու
Եվրոպական խորհրդի ներկայիս նախագահ Շառլ Միշելը հայտնել է, որ մասնակցելու է Եվրախորհրդարանի ընտրություններին և ամռանը կլքի իր պաշտոնը՝ զբաղեցնելու պատգամավորի աթոռը. նրա մանդատի ժամկետը լրանում է 2024 թվականի նոյեմբերի վերջին: Այս մասին տեղեկանում ենք ՌԻԱ «Նովոստի»-ից:
Նշվում է, որ նախորդ օրը բելգիական Soir պարբերականը հաղորդել էր, որ Միշելը կարող է ղեկավարել Բելգիայի լիբերալ կուսակցության բարեփոխումների շարժման թեկնածուների ցուցակը Եվրախորհրդարանի առաջիկա ընտրություններում:
«Ես որոշել եմ մասնակցել 2024 թվականի հունիսին կայանալիք եվրոպական ընտրություններին»,- ասել է Միշելը բելգիական առաջատար լրատվամիջոցներին տված հարցազրույցում։
Վերջինս պարզաբանել է, որ Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնը չի կարող զուգակցվել Եվրախորհրդարանի անդամի աշխատանքի հետ, ուստի նա հրաժարական կտա մինչև հուլիսի 16-ը` նոր գումարման Եվրախորհրդարանի պատգամավորների երդման օրը: Նշենք, որ Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում Շառլ Միշելի լիազորությունները ավարտվում են 2024 թվականի նոյեմբերին, իսկ ընտրությունները տեղի կունենան հուլիսին։
Միշելը նաև ասել է, որ Եվրամիության երկրների և կառավարությունների ղեկավարները հունիսի վերջին-հուլիսի սկզբին կհավաքվեն գագաթնաժողովի համար՝ ընտրելու Եվրոպական խորհրդի նոր նախագահին։ Նա հույս է հայտնել, որ իր իրավահաջորդը պաշտոնը կստանձնի ամռանը։ Հակառակ դեպքում Եվրոպական խորհրդի ղեկավարի գործառույթները կարող են փոխանցվել Հունգարիային, որն այդ պահին նախագահելու է ԵՄ խորհուրդը։
Նմանատիպ հոդվածներ
Իրանի ԱԳՆ խոսնակը` «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ թուրք նախարարի հայտարարության մասին
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ասուլիսի ժամանակ անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Թուրքիայի տրանսպորտի և են...
Մեզ այլևս պետք չեն պաշտոնյաներ, ովքեր բարձրացնում են հարցեր. Փաշինյան
«Ինձ այլևս պետք չեն պրոբլեմների բացատրություններ, ինձ պետք են պրոբլեմների լուծումներ»: Այս մասին այսօր կառավարության նիս...
Արաքս գետի վրա պատնեշի կառուցման նախագիծը համաձայնեցվում է Թուրքիայի հետ
Արաքս գետը նախկին հուն վերադարձնելու համար պատնեշի կառուցման նախագիծը, անհրաժեշտության դեպքում, համաձայնեցվում է Թուրքիա...
Նիկոլ Փաշինյանը երբևէ չի ասել՝ «կարմիր գծերը» պետք է չլինեն. Ավինյան
Նիկոլ Փաշինյանը երբևէ չի ասել, որ «կարմիր գծերը» պետք է չլինեն: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ամփոփիչ մամուլի ասու...