ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թայվանում ընտրություններ են. ինչ արդյունքներ են գրանցվել մինչ այս պահը

Թայվանում այսօր նախագահական ընտրություններ են։ Ինչպես գրում են մի շարք լրատվամիջոցներ` դրանց արդյունքները կորոշեն հարաբերությունների զարգացումը Չինաստանի հետ:


Նախագահի պաշտոնի համար պայքարում են երեք թեկնածուներ՝ Լայ Ցինդեն՝ իշխող Դեմոկրատական ​​առաջադիմական կուսակցությունից, Հոու Յուին՝ «Գոմինդան» կուսակցության կողմից առաջադրված և Կե Վենչեն՝ Թայվանի ժողովրդական կուսակցությունից, որը հիմնադրվել է 2019 թվականին։ Այս մասին տեղեկանում ենք Радио свобода-ից:


Հաղորդվում է, որ ԱՄՆ-ն աջակցություն է խոստացել ցանկացած հաղթողին։ «Անկախ նրանից, թե ով կընտրվի, Թայվանի նկատմամբ մեր քաղաքականությունը կմնա անփոփոխ, և մեր ամուր ոչ պաշտոնական հարաբերությունները նույնպես կմնան», - ասել է Reuters-ի աղբյուրը ԱՄՆ նախագահի վարչակազմից:


Այս պահին ավարտվել է կղզու ղեկավարի ընտրության քվեարկությունը: Տեսանյութում տասնյակ մարդիկ դրոշներով հավաքվել են մայրաքաղաք Թայբեյի կենտրոնում։


Նախագահի թեկնածուներից Հոու Յուին ընդունել է իր պարտությունը Թայվանի գործադիր ղեկավարի ընտրություններում։


«Ես հիասթափեցրել եմ բոլորին, ես այստեղ եմ իմ խորը ափսոսանքը հայտնելու համար, ներեցեք ինձ», - ասել է Հոու Յուին իր ընտրողների առջև ունեցած ելույթում։


Մոսկվայի ժամանակով 14.57-ի դրությամբ (Երևանի ժամանակով` 15.57) Հոու Յուին զիջում է իշխող Դեմոկրատական ​​առաջադիմական կուսակցության թեկնածու Լայ Ցինդեին: Ձայների հաշվարկը շարունակվում է. Լայ Ցինդեն և Թայվանի Ժողովրդական կուսակցության նախագահ Կե Վենչեն մնում են պայքարում։