Ուկրաինան դադարել է ԱՄՆ-ից ռազմական օգնություն ստանալ. Զելենսկու արձագանքը
Ուկրաինան դադարել է ԱՄՆ-ից ռազմական օգնություն ստանալ: Այս մասին տեղեկանում ենք RBK-ից:
ԱՄՆ-ը դադարեցրել է զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարումն Ուկրաինային՝ Կոնգրեսից այդ նպատակների համար միջոցների սպառման պատճառով, ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության համակարգող Ջոն Քիրբին։
«Այն օգնությունը, որը մենք տրամադրում էինք, ներկայումս դադարեցված է», - ասել է Քիրբին:
Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ հայտարարել է, որ Ուկրաինային ԱՄՆ-ի ֆինանսավորման դադարեցումը կարող է մի քանի միլիոն թոշակառուների կյանքից զրկել։
Ռիգայում լրագրողների հետ զրույցում նա քննադատել է ամերիկացի քաղաքական գործիչներին, որոնք կոչ են անում դադարեցնել Կիևին օգնությունը։ Մասնավորապես, նրան խնդրել են մեկնաբանել Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանտիսի հայտարարությունները, որը դժգոհություն է հայտնել, որ Վաշինգտոնի կողմից հատկացված միջոցները ուկրաինացի պաշտոնյաներին և թոշակառուներին են վճարվում:
Զելենսկու խոսքով՝ օգնության բացակայությունը կարող է զրկել կյանքից մոտ 12 միլիոն ուկրաինացի թոշակառուների, եթե նրանց թոշակները չվճարեն։ Նա ընդգծել է, որ Դեսանտիսը «չի հասկանում, թե ինչ է նշանակում աջակցել թոշակառուներին» մի երկրում, որը պատերազմի մեջ է:
«Երբ ԴեՍանտիսը դառնա թոշակառու, ես անձամբ երախտագիտությամբ կօգնեմ նրան, քանի որ ԱՄՆ-ն օգնել է մեր թոշակառուներին»,- խոստացել է Զելենսկին։
Նմանատիպ հոդվածներ
Իրանի ԱԳՆ խոսնակը` «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ թուրք նախարարի հայտարարության մասին
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ասուլիսի ժամանակ անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Թուրքիայի տրանսպորտի և են...
Արաքս գետի վրա պատնեշի կառուցման նախագիծը համաձայնեցվում է Թուրքիայի հետ
Արաքս գետը նախկին հուն վերադարձնելու համար պատնեշի կառուցման նախագիծը, անհրաժեշտության դեպքում, համաձայնեցվում է Թուրքիա...
Շառը Միշելը կհեռանա Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնից. հայտնի է՝ ինչու
Եվրոպական խորհրդի ներկայիս նախագահ Շառլ Միշելը հայտնել է, որ մասնակցելու է Եվրախորհրդարանի ընտրություններին և ամռանը կլք...
Մեզ այլևս պետք չեն պաշտոնյաներ, ովքեր բարձրացնում են հարցեր. Փաշինյան
«Ինձ այլևս պետք չեն պրոբլեմների բացատրություններ, ինձ պետք են պրոբլեմների լուծումներ»: Այս մասին այսօր կառավարության նիս...